Tuesday, 09 06 2026
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան

Փչի, դուդուկ, փչի

Թվում է, թե հայաստանյան կյանքի ներկայիս կարևորագույն իրադարձությունը ներքաղաքական երկխոսությունն է Հայ ազգային կոնգրեսի և իշխանության միջև: Իրականում դա մոլորություն է, որովհետև այդ ամենին զուգահեռ տեղի են ունենում շատ ավելի կարևոր իրողություններ, եթե մենք դրանք գնահատում ենք ոչ թե անվանական, այսպես ասած` նոմինալ տեսանկյունից, այլ խորքային, երևութական հարթության մեջ:

Օրինակ` ներքաղաքական երկխոսությունից շատ ավելի կարևոր է այն ներբակային թոհուբոհը, որ առաջացրել է Ջիվան Գասպարյանն իր տնով և դեպի տուն տանող նոր ճանապարհ կառուցելու տենչով: Բնակիչները բողոքում են, ճանապարհը ոտնահարում է նրանց շահերը, բայց այսպես ասած` վաստակավոր երաժիշտը իր դուդուկն է քշում, այո՛, այս անգամ քշում է, ոչ թե փչում:

Դուդուկն է քշում, իսկ նրա դուդուկային անվտանգ երթևեկն էլ կանոնակարգում են և ապահովում իշխանությունները, որոնք թքած ունեն բնակիչների բողոքի վրա և Ջիվան Գասպարյանին տալիս են իր ուզած ճանապարհը: Տալիս են, որովհետև Ջիվան Գասպարյանն էլ հետո նրանց արժանին է տալիս ընտրությունների ժամանակ, տարբեր այլ իրավիճակներում գովերգելով իշխանությանը, այսպես ասած` «թագավոր տղա» կարգելով նրանց ու նրանց մերձավոր օլիգարխներին: Իսկ բնակիչները այդ բանը ոչ միայն չեն անում, այլ նույնիսկ ընտրությունների ժամանակ կարող է պատահի գնում և քվեարկում են իշխանության դեմ:

Ուրեմն` ինչո՞ւ պետք է իշխանությունը նրանց ճանապարհ տա կամ Ջիվանին նրանց պատճառով ճանապարհ չտա: Չեն ուզում, թող արտագաղթեն, եթե մնալու են այստեղ ու հեղափոխություն անեն` թեկուզ Ջիվանի դեմ: Իսկ ահա Ջիվանը մնում է ու ոչ մի հեղափոխություն էլ չի անում: Սա իսկապես կարևոր խնդիր է, սա արժեքների բազմահարկ դեգրադացիա է, որտեղ վարկաբեկվում է ամեն ինչ` պետություն, քաղաքացի, իրավունք, մտավորական, արվեստագետ և այլ տարբեր հասկացությունները միասին: Իշխանությունը բոլոր հնարավոր ձևերով բարձրացնում ու ֆետիշացնում է մեկին, որ հետո նրան հանի հասարակության դեմ:

Սա վկայում է Հայաստանում տեղի ունեցող արժեհամակարգային խորը անկման մասին, որն իրականացվում է պետական քաղաքականության մակարդակով` զոհելով ամեն ինչ, հանուն համընդհանուր դեգրադացիայի ֆոնին գահավիժող իշխանությունը պահելու, ամեն ինչ փլատակ դարձնելու և այդ փլատակների վրա կառավարելու: Սա միայն Ջիվանի ու նրա հարևանների հարցը չէ, սա պետության հարցն է, հասարակության հարցն է, այն արժեքների հարցն է, որի շուրջ պետք է կառուցվի պետությունն ու ձևավորվի հասարակությունը: Ավելին` սա արդեն հարց էլ չէ, այլ երևի թե պետական ու ազգային մասշտաբի ողբերգություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում