Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Լևոն Արոնյանի պատասխանը «հզոր համակարգիչ» հեղինակներին

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի շուրջ ստեղծված իրավիճակը կարծես հանգուցալուծվում է։ Հիշեցնենք, որ Արոնյանի Հայաստանից հեռանալու և ԱՄՆ դրոշի ներքո ելույթ ունենալու մասին մամուլում տարածված տեղեկությունները հասարակության շրջանում քննարկման թեժ առարկա էր դարձել։ Մասնավորապես, նախկին ռեժիմին սպասարկող mediaport Տելեգրամի ալիքը տեղեկություն էր տարածել, թե Արոնյանի՝ ՀՀ դրոշի ներքո այլևս հանդես չգալու և ԱՄՆ տեղափոխվելու որոշումը կապված է Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալու առաջին ամիսներին տված խոստման հետ:«Հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը խոստացել էր, որ կլուծի գերհզոր համակարգչի ձեռք բերման և անձնական մարզչի ֆինանսավորման հարցը, որպեսզի շախմատիստը կարողանա լիարժեք պատրաստվել աշխարհի չեմպիոնի հավակնորդների առաջիկա մրցաշարին, բայց խոստումը չի կատարվել»,- գրել էր նշված լրատվամիջոցը:

Արոնյանը իրեն վերաբերող ասեկոսեները չէր մեկնաբանել։ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը փետրվարի 3-ին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ Արոնյանը երկու օր անց հանդես կգա հայտարարությամբ։ Արդեն անցել է մեկ շաբաթ, իսկ Արոնյանը լռում է։ Երեկ Ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել Արոնյանի ընկերուհին՝ Անիտա Այվազյանը։ «Զարմանալի է. անգամ առանց «գերհզոր համակարգչի» Լևոն Արոնյանը շարունակում է հաղթանակներ գրանցել: Հ.Գ. Դուք ձեզ լսո՞ւմ եք: Ի՞նչ համակարգիչ: Ցավում եմ, որ ժողովրդի մի մասը, ապատեղեկատվությամբ ուղղորդված, ուրանում է ազգի նվիրյալներին»,- գրել էր Այվազայնը։ Այս օրերին Արոնյանը Հայաստանի դրոշի ներքո մասնակցում է Opera Euro Rapid միջազգային մրցաշարին՝ աչքի ընկնելով տպավորիչ ելույթով։ Խաղարկված 15 պարտիաների արդյունքում Արոնյանը 15 հնարավորից հավաքելով 8,5 միավոր գրավեց 4-րդ հորիզոնականը և պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում: Հաջորդիվ պայքարը շարունակելու իրավունք են ստացել նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ուսելի Սոն, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Թեյմուր Ռաջաբովը և Յան Դուդեն: Champions Chess Tour-ի Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի մրցանակային ֆոնդը ընդհանուր առմամբ կազմում է 100,000 ԱՄՆ դոլար, որից 30 հազարը նախատեսված է առաջին տեղի համար: Փաստորեն, մինչ մեր երկրում տարատեսակ տեղեկություններ և խոսակցություններ են շրջանառվում մեր առաջատար գրոսմայստերի վերաբերյալ, նա շարունակում է բարձր պահել մեր երկրի պատիվը շախմատային գիգանտների դեմ պայքարում այդ կերպ համարժեք պատասխան տալով «հզոր համակարգչի» հեղինակներին։ Արոնյանի լռությունը, նրա հաջող ելույթը միջազգային խոշոր մրցաշարում ինչպես նաև Անիտա Այվազյանի գրառումը ըստ էության հաստատեցին պնդումները, որ հեղինակավոր մարզիկի մասին տարածվել է էժանագին ապատեղեկատվություն՝ քաղաքական մոտիվներով։

Այն, որ Արոնյանը չէր հերքում տեղեկությունները ոմանց թվում էր թե այն համապատասխանում է իրականությանը։ Արոնյանը նախընտրեց չիջնել նման տեղեկություններ տարածողների մակարդակին՝ հարկ չհամարելով նույնիսկ մեկնաբանել դրանք։ Արոնյանն ըստ էության վստահ էր, որ առողջ դատողություն ունեցող ժողովուրդը դժվար թե լուրջ վերաբերվի «հզոր համակարգչի» մասին տեղեկությանը։ Բայց արի ու տես, որ ստոր մանիպուլյացիոն հնարքը տարատեսակ շահարկումների առիթ դարձավ։ Իրականում ծիծաղելի է թվում, որ երկրի ղեկավարը կարող էր համակագիչ ձեռք բերելու կամ մարզիչ վարձելու խոստումներ տալ և չկատարել դրանք։ Ավելին, Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո մասնավորապես Արոնյանին ցուցաբերվել էր պետական աջակցություն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին պատշաճ կերպով նախապատրաստվելու համար։

Մասնավորապես նշված մրցաշարի նախապատրաստման և մասնակցության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2019 թվականին հատկացրել էր 133 200,0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից առաջին կիսամյակում՝ 66 600.0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ ինն ամսում՝ 99 900.0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով)»: Կարծում ենք պարզ է, որ այս գումարով հնարավոր կլիներ լուծել թե «հզոր համակարգչի» և թե վարձիչ վարձելու ծախսերը։ Սա կարելի է համարել բացառիկ որոշում սպորտի և մարզիկի սպորտային հաջողությանը պետական մակարդակով խթանելու գործում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում