Միացյալ Նահանգները հետաքննություն են կատարում Հոնդուրասի նախագահ Խուան Օռլանդո Էռնանդեսի և այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ թմրանյութերի ապօրինի շրջանառության գործով: Փետրվարի 8-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։
Ինչպես նշել է գործակալությունը, տեղեկատությունն այն մասին, որ Հոնդուրասի նախագահը դարձել է հետաքննության օբյեկտ, հայտնվել է սոսկ փետրվարի 5-ի երեկոյան: Ըստ որում տակավին անցյալ տարվա մայիսին ԱՄՆ-ի դատախազությունը հայտարարել էր, որ Էռնանդեսը «միլիոնավոր դոլարներ է ստացել թմրանյութերի ապօրինի շրջանառությունից և փոխարենը թմրավաճառներին խոստացել է պաշտպանություն դատախազությունից, իրավապահ մարմիններից և ԱՄՆ արտահանձնումից»:
Էռնանդեսն ինքը կտրականապես ժխտում է որևԷ կապը թմրավաճառների հետ:











































