Thursday, 09 12 2021
Այսօր իրական օրակարգում 3 հարց կա․ Սամվել Բաբայան
Նախագծի վերաբերյալ ընդդիմության քննադատությունը սոփեստություն է․ Վահագն Հովակիմյան
11:20
Նավթի գներն աճել են- 08-12-21
Այս նախագիծը ինքնախոստովանություն է՝ լիազորությունների չարաշահում․ Վարդևանյան
Հայաստանում նախօրեին գրանցվել է COVID-19-ով վարակման 300 դեպք, մահացել է 19 մարդ
Այս նախագծով մասնագիտական ստաժ չունեցողը կարող է նշանակվել ՊՈԱԿ-ի ղեկավար․ Վարդանյան
Դեսպան Մակունցը և կոնգրեսական Քիմը քննարկել են ԼՂ-ում 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը
Ուղիղ․ Հակակոռուպցիոն կոալիցիան ընտրում է կառավարման խորհուրդ
Խաղաղապահները Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին են փոխանցել ավելի քան 1900 զոհվածի մարմին
ԱԺ-ն Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրեց Եղիշե Սողոմոնյանին
Համածառայակցի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում․ ՀՀ ՊՆ
10:15
Ինդոնեզիայում հրաբխի հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
Գեղեցիկ իրավիճակ է. ՏԻՄ-երում կոալիցիոն միավորումները կլինեն ՔՊ-ական ընդդիմադիր խոշորացույցի տակ. Աղազարյան
Սյունիքի մարզում Mercedes-ը մխրճվել է կայանված КамАЗ-ի հետնամասի մեջ. կա զոհ
Ոչ ոք չմտածի, որ Ադրբեջանը կամ Թուրքիան կարող են իրենց ձեռագիրը փոխել և խոսել այլ լեզվով
09:15
Հայտնի են Գերմանիայի նոր ԱԳ նախարարի առաջին արտերկրյա այցերի ուղղությունները
«Որևէ գործից տեղյակ չեմ». Մամիկոն Ասլանյանը կդիմի՞ դատարան նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի հասցրած վնասը վերականգնելու պահանջով
Մահացածների թիվն այս տարի կտրուկ ավելացել է․ տխուր պատկեր․ «Ժողովուրդ»
ՀՀ֊ում ատելության մթնոլորտի թիվ մեկ պատասխանատուն. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում
Հայաստանի համար կարևոր իրադարձություն Իսրայելում. Ինչ կհաջողվի Երևանին
ԱՄՆ հիասթափված է Ստոկհոլմում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման չեղարկումից
01:00
Ավստրիան դադարեցնելու է լոքդաունը կորոնավիրուսի դեմ պատվաստվածների և ապաքինված անձանց համար
00:45
Ֆրանսիայում ձերբակալել են սուրբծննդյան տոներին հարձակում ծրագրած երկու անձի
00:30
ՄԱԿ-ի յոթ խաղաղապահ է զոհվել Մալիում պայթյունի հետևանքով
Առաջարկվում է վերականգնել Հայաստանի սահմանի անցման կետերում ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց համար ՊՇՌ լաբորատոր հետազոտություն անցնելու հնարավորությունը
Պուտինը ՆԱՏՕ-ի ընդլայնումն Ուկրաինայի հաշվին Ռուսաստանի համար խիստ զգայուն հարց է համարում
Ռոբերտ Էլիբեկյանին, Արտյուշա Կարապետյանին և Նորայր Մեհրաբյանին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

Պրոռուսական ուժերն ընդդեմ Հայաստանի․ Բարոյական ճգնաժամի մեջ ենք, Խատիսյան դառնալու հերթ է

Պետություններն ուժեղ են այն ժամանակ, երբ քաղաքացիները վստահում են իրենց իշխանությանը: Հայաստանում վստահության խնդիր կա: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հայ պահպանողական կուսակցության» նախագահ Միքայել Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ պատերազմը կարծես ջրբաժան դրեց, և հիմա ևս մեկ անգամ պետք է վստահություն ստանա գործող իշխանությունը կամ չստանա, կամ հասարակության այլ քաղաքական դերակատարներ ստանան կամ չստանան:

«Բայց արդյո՞ք իշխանության առաջարակած տարբերակն ամենաարդյունավետն էր, որ նախապես ընտրություններ անցկացվեն, հետո, ըստ այդմ, կառավարությունը կազմավորվի: Հիմա էլ հայտարարում են, թե կարելի է և արտահերթ ընտրություններ չանցկացնել, քանի որ հանրային պահանջ չկա:

Եվ արդյո՞ք արդյունավետ է հրապարակի ինքնահռչակ ընդդիմության առաջարկը, որն ասում է՝ այո՛, ընտրություններ թող անցկացվեն, բայց ուշ և միայն մեր վարչապետի թեկնածուի պարագայում:

Կարծում եմ՝ ճշմարտությունը երկու բևեռներում չէ, ճշմարտությունը ճոճքի մեջ է. սև ու սպիտակի հերթական բանաժանում է՝ տրամաբանական և մանիպուլյատիվ բաժանում է»,- նշեց Հայրապետյանը՝ ընդգծելով նաև, որ ցանկալի է այնպիսի մի առաջարկ արվի, որը պետության համար ոչ վնասակար ուղի ցույց կտար, և տեղեկացնելով, որ վաղը ասուլիսում իրենց քաղաքական ուժը այդպիսի առաջարկ կհնչեցնի:

«Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանն ընդգծեց, որ Հայաստանում ընտրական համակարգի նկատմամբ վստահություն չկա: «Մեր ընտրական համակարգը չի փոխվել, ընտրական հանձնաժողովները մնացել են նույնը, ԿԸՀ-ում նույն  մարդիկ են, ովքեր 2017թ. և մինչ այդ տեղի ունեցած ընտրությունների, ինչպես նաև 2015-ի սահմանադրական հանրաքվեի ժամանակ իրենց դրսևորել են և տրամաբանական է, որ վսահություն չկա այդ ընտրական համակարգի նկատմամբ: Եվ քաղաքական այն ուժը, որը դրա պատասխանատուն է, իր պաշտոնավարման ընթացքում որևէ գործուն քայլ չարեց՝ բարեփոխալու ընտրական համակարգը»:

Ղուկասյանի խոսքով՝ այսօր քաղաքական ուժերի պայքարը գնում է լավագույն իրավիճակ ձեռք բերելու, բարենպաստ դրություն ունենալու համար: Սեղանին դրված է հարցը, թե վարչական ռեսուրսն ով է ղեկավարելու:

Անդրիաս Ղուկասյանի գնահատմամբ՝ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժումը անլուրջ տպավորություն է թողնում: «Ինչ է նշանակում՝ հայ ժողովուրդը հրաժարվի իր ինքնիշխանությունից… Հայ ժողովուրդը իր ռազմավարական դաշնակցից չստացավ անվտանգություն, և իր դժգոհությունն է արտահայտում, և հիմա ինքնիշխանությունից հրաժարվելու և այլ պետության հանձնելու մասին հայտարարությամբհանդես գալն անլրջություն է, նման քաղաքական գծի  շահառուն կարող են լինել Թուրքիան և Ադրբեջանը, որովհետև նրանք կուզենան, որ հայկական հարցերով Հայաստանի փոխարեն բանակցի Ռուսաստանը: Դա նրանց հարյուր տարվա քաղաքականության մեխն է՝ բանակցել հայկական հարցերի շուրջ՝ առանց հայերի: Սեփական ժողովրդի ինքնիշխանությունից հրաժարվելու թեզի շուրջ հավաքվել և այդպիսի առաջարկով հանդես գալը սեփական ժողովրդի դեմ դուրս գալ է»:

Միքայել Հայրապետյանի դիտարկմամբ՝ նրանց առաջին հերթին ակտիվացնում են դրսից: «Դա ռուս-թուրքկան տանդեմի խնդիրն էր, մենք մեր դեմ ուղղված ռուս-թուրքական ճակատամարտը տանուլ տվեցինք: Պետք է, որ պայմանավորվածություն ունենան հետպատերազմական իրավիճակի վերաբերյալ, քանի որ սովորական հայտարարություն է ստորագրվել, որը միջազգային հարթակներում բարեբախտաբար չի ընդունվում, պետք է որ վերածվեր պայմանագրի. ինչպես անել, որ Փաշինյանը կամ որևէ մեկը ստորագրի պայմանագրի տակ, ինչպես ժամանակին Խատիսյանն արեց, հետո բոլշևիկները, այսինքն՝ թույլտվություն տալ Ռուսաստանին և Թուրքիային, որ կիսեն Հայաստանը… Ռուսաստանը փորձում է այստեղ ատոմիզացնել, տեսեք՝ ինչ ատելության մթնոլորտ կա Հայաստանում… Մաստնատումներ են կատարվում և՛ քաղաքկան դաշտում, և՛ հասարակության ներսում, որովհետև, ինչպես Ավետարանում է ասված, մի տուն, որ ներսից բաժանված է, չի կարող կանգուն մնալ: Ռուսաստանը սա կատարում է, որպեսզի կարողանա կատարել իր պարտավորությունները Թուրքիայի առջև: Ճիշտ նույն իրավիճակն էր 1920թ. դեկտեմբերին… Բարոյական, հոգևոր ճգնաժամի մեջ ենք: Բոլորը հերթ են կանգնել դավաճան Խատիսյան դառնալու համար, թե ով կստորագրի, ով կգցի վիճակը մեր խաչված հայրենիքի պատմուճանի վրա»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում