Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Պատմական նշանակության մրցաշար Խոակին Կապառոսի գլխավորած հավաքականի համար…

Մոտ մեկ ամսից Հայաստանի ազգային հավաքականը պայքարը կսկսի 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում։ Մրցաշար, որը մեզ համար առանձնակի նշանակություն ունի։ Մասնավորապես, պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի գլխավոր թիմը ընտրական շրջափուլին կներկայանա հաղթողի դիրքերից։

Վերջին պաշտոնական մրցաշարում մեր հավաքականը հաղթող դարձավ Ազգերի լիգայի C դիվիզիոնում՝ իրավունք ստանալով խաղալու արդեն B դիվիզիոնում։ Ընդամենը կես տարի առաջ դժվար էր հավատալ, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը կարող է նման արդյունք գրանցել։ Հոկտեմբերին՝ Վրաստանի և Էստոնիայի դեմ մրցավեճերում, մերոնք ցույց տվեցին դժգույն և թույլ ֆուտբոլ։ Ցույց տվեցին այն ֆուտբոլը, որ սովորաբար ցուցադրում էին։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները մեծ դժվարությամբ էին դուրս գալիս սեփական կիսադաշտից, իսկ փոխանցումների զգալի մասն ուղղակի չէր ստացվում։

Արդեն այսօր մենք հպարտանում ենք մեր հավաքականով։ Ի՞նչ տեղի ունեցավ կարճ ժամանակահատվածում։ Պատասխանը պարզ է։ Բարձրակարգ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հավաքականը դրեց ռելսերի վրա, և առաջխաղացումն իրեն երկար սպասեցնել չտվեց։ Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի դեմ վերջին հանդիպումներում մեր հավաքականը խաղաց տակտիկապես գրագետ և որակյալ ֆուտբոլ։ Ընդ որում, վերջին հաղթանակները մերոնք տոնեցին առանց առաջատար մի քանի ֆուտբոլիտսների։ Վրաստանի դեմ հանդիպումը բաց թողեցին Հենրիխ Մխիթարյանը, Խորեն Բայրամյանը, Էդգար Բաբայանը։ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ մրցավեճին այս ցուցակին միացան վրացիների դեմ խաղի հերոսներից Սարգիս Ադամյանը, Գևորգ Ղազարյանը, ինչպես նաև Անդրե Կալիզիրը։ Այո, կադրային խնդիրներ ուներ նաև Հյուսիսային Մակեդոնիան, բայց…

Նույնիսկ ոչ մարտական կազմով մեր հավաքականում աշխատեց մեխանիզմը։ Այն մեխանիզմը, որը ներդրել է Կապառոսը։ Մեր հավաքականի գլխավոր մարզիչը վերջնականապես կոտրեց այն կարծրատիպը, թե ներկայիս կադրերով հնարավոր չէ խաղալ և արդյունքի հասնել։ Կապառոսը ապացուցեց, որ բարձրակարգ և բանիմաց մասնագետը կարող է եղանակ փոխել և առաջ տանել թիմին։

«Շատ ուրախ եմ և շատ գոհ եմ մեր թիմի խաղից։ Սա այն աշխատանքի արդյունքն է, որը մենք կատարում էինք վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Այս հաղթանակի բոլոր մասնակիցները սիրում են իրենց երկիրը։ Գիտեք, թե ինչ բարդ իրավիճակների միջով ենք անցել, և ֆուտբոլիստները հոգեբանորեն պատրաստ էին այս խաղին։ Շատ ուրախ եմ ֆուտբոլիստների, հայկական ֆուտբոլի համար, որովհետև քայլ առ քայլ հայկական ֆուտբոլը զարգանում է»,- հաղթանակից հետո ասել է Կապառոսը:

Իսպանացի մասնագետի խոսքով՝ հավաքականն ունի իր խաղաոճը, որը պետք է գնալով էլ ավելի զարգացնել: «Այսօր հաղթեց Հայաստանը, և գլխավոր դերերում մեր ֆուտբոլիստներն էին։ Տղաները շատ մեծ աշխատանք կատարեցին և պատմություն կերտեցին»,- ասել էր նա։

Կորոնավիրուսի համավարակի հետևանքով զրկված լինելով ընկերական հանդիպումներ անցկացնելու հնարավորությունից՝ Կապառոսը Ազգերի լիգայի խաղարկությունը լավագույնս օգտագործեց ըստ էության նոր հավաքական կազմավորելու համար։ Կապառոսը լուծեց առաջին և կարևոր խնդիրը։ Հիմա Հայաստանն ունի հավաքական, որն ի զորու է պայքարելու։ Եկել է առաջ շարժվելու ժամանակը։

«Նպատակս է Հայաստանի հավաքականի հետ Կատարի աշխարհի առաջնությանը մասնակցել: Հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ։ Անհամբերությամբ սպասում եմ՝ երբ եմ վերադառնալու Հայաստան և սկսելու աշխատանքս: Ինձ համար այնտեղ հաջողության հասնելու երաշխիքը Խինես Մելենդեսն է. նրան շատ լավ գիտեմ՝ 1985 թվականից, երբ միասին էինք աշխատում: Մելենդեսը ֆուտբոլի մասին անհավանական գաղափարներ ունի: Ինձ համարում եմ թիմ կառուցող, և ինձ դուր է գալիս Հայաստանի հավաքականի նման թիմ գլխավորելը»,- այս հայտարարությունը Կապառոսն արել էր դեռևս այս տարվա մայիսին։

Փաստորեն, գլխավորելով մեր հավաքականը, Կապառոսը տեսել էր այն պոտենցիալը, որը կարելի է օգտագործել մեծ հաղթանակների հասնելու համար։ Իսպանացի մասնագետն Ազգերի լիգայում կատարեց առաջին քայլը։ Գրանցված արդյունքից հետո մեզ ոչինչ չի մնում անել, քան ուղղակի հավատալ Կապառոսին։

Եվս մեկ դիտարկում. ֆուտբոլասերների շրջանում շատ է խոսվում, որ Ազգերի լիգայում մեր հաղթանակը բարդացրեց իրավիճակը, և մենք հայտնվեցինք ավելի ուժեղ դիվիզիոնում։ Նման խոսակցությունները ոչ այլ ինչ են, քան դատարկաբանություն։ Եթե մենք պետք է մտածենք չհաղթելու և ավելի թույլ ենթախմբում հայտնվելու մասին, ավելի լավ կլինի մոռանանք մարտունակ հավաքական ունենալու մասին։ Մեր գլխավոր հաղթանակը Ազգերի լիգայում տղաների ցույց տված որակյալ ֆուտբոլն էր, որը հաղթանակի հիմք հանդիսացավ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում