Օգոստոսի 2-ին Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում մեկնարկած ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի նոր մրցաշարքի առաջին մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանն իր առաջին հաղթանակը տոնեց:
Մրցաշարի մեկնարկն Էլինայի համար անհաջող ստացվեց. հայ գրոսմայստերն առաջին տուրում ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի ներկայացուցիչ Նադեժդա Կոսինցևայի հետ, իսկ երկրորդ տուրում պարտություն կրեց չինուհի Ռուան Լյուֆեյից: Այսօր Էլինա Դանիելյանը սպիտակ խաղաքարերով 39 քայլ հետո պարտության մատնեց ռուս Եկատերինա Կովալևսկայային:
Այս պահի դրությամբ Դանիելյանն ունի 1.5 միավոր և 4 շախմատիստուհիների հետ կիսում է 4-8-րդ հորիզոնականները: Միանձնյա առաջատարը չինուհի Հոու Յիֆանն է, ով մեկնարկային 3 տուրերում 3 հաղթանակ է տարել: