Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

ԱԱԾ-ն պետք է լրջորեն զբաղվի Հայաստանը Ռուսաստանի կազմ մտնելու քարոզով զբաղված անձանցով

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ, փաստաբան Արտաշես Խալաթյանը կարծում է, որ ԱԱԾ-ն պետք է լրջորեն զբաղվի Հայաստանը Ռուսաստանի կազմ մտնելու քարոզով զբաղված անձանցով։

Նշենք, որ վերջին օրերին մարդ-կուսակցությունների որոշ ղեկավարներ ակցիաներ են իրականացնում՝ պնդելով, որ Հայաստանը պետք է մտնի Ռուսաստանի կազմի մեջ։

Խալաթյանի խոսքերով՝ իրականում այդ արարքը ինչ-որ առումով նաև սահմանադրական կարգի դեմ ուղղված ոտնձգություն է, որը պատկան մարմինների կողմից պետք է քննության առարկա դառնա։ «Հայաստանը Ռուսաստանի կազմ մտցնելու կոչի իրագործումը սահմանադրական կարգի տապալում է ենթադրում։ Սահմանադրական կարգի հիմունքները վերտառությամբ ՀՀ Սահմանադրության առաջին գլխում կա անփոփոխ առաջին հոդվածը, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է։ Ինքնիշխանությունը ենթադրում է արտաքին անկախություն, արտաքին առումով լինել անկախ, ինքնուրույն պետություն, այլ ոչ թե ինչ-որ երկրի մաս։ Եվ եթե կան քաղաքական ուժեր, կան անհատներ, որոնք անթաքույց քարոզում են Հայաստանի անկախության չեզոքացումը, Հայաստանի ինքնիշխանության չեզոքացումը, ապա փաստացի նրանք քարոզում են սահմանադրական կարգի, ինչու չէ՝ բռնությամբ տապալում, որովհետև անհնար է պատկերացնել, որ հայ ժողովուրդը կարող է կամավորապես իր համաձայնությունը տալ սեփական ինքնիշխանության չեզոքացմանը և ուրիշ երկրի լծի տակ հայտնվելուն։ Հետևաբար՝ նման անձանց արարքը ոչ այլ ինչ է, քան սահմանադրական կարգի տապալում»,-ընդգծեց Խալաթյանը։

Փաստաբանի խոսքերով՝ նման անձանց վարքագիծը ինչպես կարող է լինել ինքնաբուխ, այդպես էլ կարող է պայմանավորված լինել համապատասխան քարոզիչների՝ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ կապերով, որը արդեն իր մեջ պետական դավաճանության տարրեր է պարունակում։ «Որոշակի աղբյուրներից սնվող և խիստ որոշակի աշխարհաքաղաքական ուղղվածություն ունեցող անձինք բավականին երկար ժամանակ, անգամ պատերազմից առաջ տանում են այդ քարոզը, որ Հայաստանը պետք է մտնի Ռուսաստանի կազմի մեջ։ Մեկն ասում է, որ ընդհանուր պետություն պետք է ստեղծվի, մյուսն ասում է՝ համադաշնության ձևով պետք է լինի։ Անգամ քաղաքական գործիչ կա, որը 10 տարի առաջ հոդված էր հրապարակել, որտեղ ասում է, որ Հայաստանը պետք է դառնա կոնֆեդերացիայի անդամ Ռուսաստանի հետ։ Այսինքն՝ սա բավականին վաղուց սկսված գործընթաց է, որը հատկապես 2020 թվականին աշխուժացավ։ Սա հստակ գործի դրված մեխանիզմի մի մաս է, որի բաղադրիչներից է հասարակության մոտ իշխանության փնովումը, բանակի դելեգիտիմացումը, պետական ինստիտուտների նկատմամբ անվստահության բորբոքում։ Եվ բնական է, որ այդ հակապետական գործունեության արդյունքում կհայտնվեն գործիչներ, որոնք կասեն, որ եթե ՀՀ պետական ինստիտուտները բանի պետք չեն և պետք է մտնել այլ պետության կազմ։ Այսինքն՝ սա մի կազմակերպված դավադրություն է, որով պետք է զբաղվի Ազգային անվտանգության ծառայությունը»,-նկատեց Խալաթյանը։

Մեր դիտարկմանը՝ ԱԱԾ-ի կողմից այդ գործիչների նկատմամբ ինչ-որ գործողության դեպքում վայնասում չի՞ բարձրանա, թե սահմանափակվում է իրենց խոսքի ազատության իրավունքը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ խոսքի ազատությունը ինչպես գրեթե յուրաքանչյուր իրավունք և ազատություն՝ անսահմանափակ չէ և ունի բավականին հստակ սահմանափակման հիմքեր։ «Խոսքը, մասնավորապես, հասարակական կարգի պաշտպանության, պետական անվտանգության պաշտպանության, երկրի ինքնիշխանության պաշտպանության հանրային շահի մասին է։ Կա անգամ ՄԻԵԴ-ի կողմից ճանաչված կենսունակ ժողովրդավարության կոնցեպտը, որի համաձայն՝ ժողովրդավարությունը պետք է կարողանա պաշտպանի իրեն։ Դա նշանակում է, որ, եթե որևէ իրավունք կամ ազատություն օգտագործվում է ի չարս հասարակության, հանրային շահի դեմ, պետական ինքնիշխանության դեմ, այսինքն՝ ինչ-որ անձինք իրենց խոսքի ազատությունը օգտագործում են հասարակությունը դեստաբիլիզացնելու, պետության կենսունակությունը ջլատելու համար, դա չի կարող համարվել խոսքի ազատություն։ Դա է նաև պատճառը, որ Քրեական օրենսգրքով մենք խիստ հստակ հանցակազմեր ունենք՝ կապված սահմանադրական կարգի տապալման կոչերի, սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողությունների դեմ, և այսպես շարունակ»,- ասաց Խալաթյանը։

Նրա խոսքերով՝ այո՛, ԱԱԾ-ի կողմից այդ անձանցով զբաղվելու դեպքում շահարկումներ կլինեն, բայց իշխանությունը պետք է դադարի որևէ քաղաքական քայլ անելուց առաջ անընդհատ աջ ու ձախ նայել, տեսնել, թե արդյոք բոլորը համակարծիք են դրա հետ, թե ոչ։ «Որևէ մեկը չի ասել, որ լեգիտիմ, ընտրված իշխանությունը իր հետագա ցանկացած գործողություն պետք է բացառապես բոլորի հետ համաձայնեցնի։ Երբ որ մարդուն տալիս են մանդատ, դա նաև նշանակում է պետական ռիսկով, սեփական պատասխանատվությամբ որոշակի գործողությունների ազատություն։ Դրա հետ համաձայն չլինողները թող հաջորդ ընտրություններին իրենց անհամաձայնությունը հայտնեն՝ քվե տալով այլ ուժի։ Ինքնիշխանության դիրքերից հանդես եկող իշխանությունը պետք է իր տեսլականն ունենա և դա իրացնելիս դադարի բացարձակ համախոհություն փնտրել»,- եզրափակեց Արտաշես Խալաթյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում