Մինսկի ղեկավարը (գործկոմի նախագահը) սպառնացել է աշխատանքից հեռացնել այն խանութների տնօրեններին, որտեղ վերջացել են ապրանքները:
Բելառուսում ծանր ֆինանսական և տնտեսական ճգնաժամ է` երկրում փաստորեն վերջացել է արտարժույթը, ներմուծվող ապրանքների պակաս է զգացվում: Այս շաբաթ սկսվեց շաքարի հետ կապված ճգնաժամը: Մինսկում այն կարելի է գնել միայն 50-կգ պարկերով: