Saturday, 20 04 2024
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն

«Քֆուր» կերած 16 ուժերը Քոչարյանի պատճառով հայտնվեցին անհարմար վիճակում

Հայաստանում գործող քաղաքական ուժերն ու քաղաքական գործիչներն արդեն համակարեպվել են այն մտքի հետ, որ տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ, և ուզում են իրենց տեղն ու դերը որոշել այդ պայքարի մեջ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց «Հանուն հանրապետության» ԺՊԴԿ անդամ, փաստաբան Վահագն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ դրա վերջին վկայությունը Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն էր այն մասին, որ մասնակցելու է արտահերթ ընտրություններին: «Կարծում եմ՝ նրան այդ որոշմանն է բերել այն փաստը, որ ընդդիմության «17+» ձևաչափը փլուզվել է: Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք հույս ունեն, որ կմնան քաղաքական դաշտում, սկսել են նախապատրաստվել ընտրություններին»:

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանի դիտարկմամբ՝ ոչ բոլոր ուժերն են խաղի մեջ. «Լռում է առաջին նախագահը, լռում են գաղափարական ու բովանդակային առումով ավելի կենսունակ ուժերը, կան խմորումներ, որոնք հրապարակային չեն, բայց, մեծ հաշվով, երկրորդ նախագահի այդ հայտարարությունը առավելագույնս պարզություն մտցրեց դաշտում: Ես խղճում եմ բոլոր այն մարդկանց, որոնք կողմնակիցն են 16-ի ուժերի, որոնք «քֆուր» էին դրել ընտրություններին մասնակցողների վրա, բերանները բացել էին Գյումրիից մինչև Երևան, հիմա նրանք ոչ կոմֆորտ վիճակում են հայտնվել:

Իսկ ընտրություններին այլընտրանք չկա, այլընտրանքը բռնությունն է, այլընտրանքը պետական համակարգի և պետության ոչնչացումն է, Հայաստանը չի կարող բռնի հեղաշրջում հանդուրժել: Ճիշտ են անում, որ խաղում են բաց, թափանցիկ, հրապարակային խոսքով: Քաղաքական դաշտում առկա մաղձը, օդում կախված պայթյունի վտանգն ինչ-որ առումով չեզոքացվում է, երբ որ առանցքային դեմքերն են հայտարարում, որ պատրաստ են մասնակցել ընտրություններին»:

Պատմաբանի խոսքով՝ նախկին նախագահների հանդիպումը չպետք է համարել միավորում, քանի որ անցյալի կենասփորձը այլ բան է ցույց տալիս. «Վեցը, որ փորձում են նոր ձևաչափ ձևավորել, դեռ իրար համոզելու բան ունեն»:

Թոքմաջյանի դիտարկմամբ՝ նորը դեռ չկա, մեր պատմության անիվը դեռ պտտվում է նախորդ 30 տարիների թողած ժառանգության շուրջ:

Անդրադառնալով դիտարկմանը, որ դեպի Մոսկվա նայելու և իշխանության հասնելու համար Մոսկվա հասնելու ավանդույթը պահպանվում է՝ Վահագն Հովակիմյանը պնդեց, որ հին Հայաստանի բոլոր քաղաքական դեմքերի հայացքը դեպի Մոսկվա է ուղղված. «Նրանք համարում են, որ ցանկացած հարցի լուծումը գտնվում է Մոսկվայում, նոր Հայաստանի քաղաքական ուժերը հարցի լուծումները պետք է փնտրեն Հայաստանում»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում