Tuesday, 23 04 2024
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ

Ֆինանսական ինչ միջոցներով է իրականացվում արցախցիների սոցիալական աջակցությունը

Արցախահայությանը և պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց ցուցաբերվող սոցիալական աջակցության ծրագրերի քանակը հասնում է մոտ 20-ի: Այս ծրագրերն ուղղված են հետպատերազմյան իրավիճակում առկա նոր սոցիալական խնդիրների կարգավորմանը: Արցախի ծրագրերի ուղիղ ֆինանսավորումն արդեն գերազանցում է 15 միլիարդը, այդ ծրագրերը շարունակվում են: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

«Բոլոր նրանք, ովքեր մասնակցել են պատերազմին (թե՛զինծառայողները, թե՛ կամավորականները), վիրավորում են ստացել, բուժում են անցել և չունեն առաջին և երկրորդ խմբի հաշմանադամության կարգ (վերջիններիս սոցիալական երաշխիքները օրենքով սահմանված են), կստանան աջակցություն 500 հազար դրամի չափով: Այս շահառուների թիվը հասնում է մոտ 6000-ի: Հաշմանդամության կարգ ունեցողների թիվը չի գերազանցում 1000-ը, իսկ ամպուտացված անձանց թիվը չի գերազանցում 120-ը»,- նշեց Առաքելյանը:

Նրա խոսքով՝ պատերազմի հետևանքով սոցիալական խնդիրները շատացել են, աջակցության կարիք ունեցող շահառուների թիվը մեծացել է: «Իրականացնում ենք բարեփոխումներ՝ քաղաքացիներին ավելի արագ և որակով սպասարկելու նպատակով: Որոշակի խնդիրներ են առաջանում՝ կապված տեղեկատվական բազաների հետ, հաճախ քաղաքացիների կարգավիճակի արտացոլումը պատշաճ չէ, կան մարդիկ, որոնք 20 տարի բնակվել են Արցախում, բայց այնտեղ գրանցում չունեն, կամ կան երեխաներ, որոնք ծննդյան վկայական ունեն, բայց հաշվառված չեն բնակչության ռեգիստրում»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, շահառուների 90 տոկոսը ստացել է աջակցություն:

Առաքելյանը վստահեցրեց, որ փուլ առ փուլ լուծվում է կացարանների հարցը, մոտ 1000 բնակելի տան շինարարություն է ընթանում, դրանք նախկինում կիսակառույց են եղել, գյուղական համայնքներում որոշակի շինարարական աշխատանքներ են շարունակվում:

35 հազար արցախցի կացարան է կորցրել, քանի որ նրանց կացարանները մնացել են հակառակորդի վերահսկողության  տակ, նրանցից մի քանի հազարը վերադարձել է Արցախ: Հայաստանում են մնացել մոտ 30 հազար արցախցի՝ մոտավորապես 10 հազար ընտանիք:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հավաստիացրեց, որ արցախցիներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերը հիմնականում իրականացվում են պետական միջոցներով, որոշ ծրագրերի իրականացման համար միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրվել է փոքր աջակցություն:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում