Sunday, 21 07 2024
00:23
Բիլ և Հիլարի Քլինթոնները ԱՄՆ նախագահի պաշտոնում աջակցություն են հայտնել փոխնախագահ Հարիսի թեկնածությանը
00:11
Օբաման անդրադարձել է Բայդենի՝ նախագահական մրցապայքարից դուրս գալու որոշմանը
«Ռուսաստանը կշարունակի մշտապես աջակցել Սիրիայի կառավարությանը» Պուտին
00:03
Թրամփն արձագանքել է նախագահական ընտրարշավից դուրս գալու Բայդենի որոշմանը
Կրեմլի առաջին արձագանքը Բայդենի՝ նախագահական մրցապայքարից դուրս գալուն
23:45
Զելենսկին խոսել է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների մասին
23:30
Մի քանի ժամ պահանջվեց, որպեսզի Բայդենը փոխի իր որոշումը. Reuters
23:15
Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից առաջին դեպքն է վերջին կես դարում
ԵՄ մի շարք երկրներ Թուրքիայում անօդաչու թռչող սարքեր են պատվիրել
Շրջադարձ Միացյալ Նահանգներում. Բայդենը հեռանում է:
22:40
Ջո Բայդենը հայտարարել է, որ լիովին աջակցում է փոխնախագահ Քամալա Հարիսին
Իրանի դեսպանի հայտարարությունը ուղիղ պատասխան էր Ադրբեջանին. նոր բաղադրիչ է ավելացել
Բայդենը հայտարարել է, որ դուրս է գալիս նախագահական մրցապայքարից
Բաքուն Միրզոյանին հրավիրել է COP29. ըստ երևույթին՝ մտադիր է ինչ-որ փաստաթուղթ նախաստորագրել
Մեր իրական պարտնյորը Իրանն է մնալու. ԱՄՆ-ում ամենայն հավանականությամբ իշխանությունը կփոխվի
21:45
Իլոն Մասկն առաջարկել է բազա ստեղծել Լուսնի վրա
21:30
Նեթանյահուն կհանդիպի Բայդենի հետ
Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել, տուժել է երեք մարդ
Հիքմեթ Հաջիեւի նոու-հաուն. «ծուղակ», թե՞ «հնարավորություն»
Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել
Վերանայվում են Երևանում վարձակալությամբ տրամադրված ու անխնամ մնացած այգիների պայմանագրերը
20:15
Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
19:30
Թրամփը նոր հայտարարություն է արել Ուկրաինայի վերաբերյալ
19:15
Անապայում շոգի պատճառով մոտ 1,5 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության
Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը
Հաջիև. «Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում անցկացվելիք COP29-ի համաժողովին»
«Պետք է պատրաստ լինեք դիմագրավելու ապագայի բոլոր մարտահրավերները». Հայրապետյան
18:15
Թրամփն ունի ուժ և քաջություն՝ փրկելու Ուկրաինան․ Բորիս Ջոնսոն

Դատական իշխանությունը ձեռնոց է նետել գործադիրին․ Փաշինյանին սխալ են զեկուցում

Արդարադատության նախարարությունում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ուրախ է դատական համակարգում բարեփոխումներին, որին վերջին շրջանում մեծ թափ է հաղորդվել։

Ի՞նչ նկատի ունի վարչապետը մեծ թափ հաղորդել ասելով․ «Առաջին լրատվական»-ի հարցին փաստաբան Արայիկ Պապիկյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ նա պիտի ներկայացներ, թե ինչ նկատի ունի, երբ ասում էր մեծ թափ արդարադատության կամ դատական համակարգի բարեփոխումների մասին։ Ես լինելով ամենօրյա աշխատող փաստաբան, որը մշտապես լինում է և՛ դատարաններում, և՛ դատարաններին առնչվող համապատասխան մարմիններում, չեմ կարող նման պնդում կատարել։ Ոչ թե չեմ նկատել, այլ պարզապես այդպիսին չի եղել։ Կուզեի ասել, որ դա զավեշտալի միտք է, բայց իրականում դա ողբերգություն է, երբ անձն իրականությունից կտրված է, նա չգիտի՝ իրականությունն ինչ է։ Ամեն դեպքում, եթե նրան ճիշտ էլ չեն զեկուցել, նա չպետք է նման հայտարարություն անի, որովհետև դա նրա կողմից անհարգալից վերաբերմունք է հասարակությանը՝ յուրաքանչյուրիս, որովհետև հասարակությունը գիտի, որ դա այդպես չէ։ Ես չգիտեմ, թե ինչ փաստերի վրա է հիմնված, գուցե փաստաթղթերով նրանց մոտ ամեն ինչ մաքուր է։ Վարչապետին թղթեր են ներկայացրել ինչ-որ բան կատարած լինելու մասին, բայց մենք գիտենք, որ դա այդպես չէ։

Մենք այսօր ունենք շատ ավելի վատ դատական համակարգ, քան երբևէ եղել է։ Նախկինում՝ տարիներ առաջ, մենք գիտեինք, որ ունենք կանոնավոր վատ դատական համակարգ՝ հրահանգներով աշխատող, իսկ այսօր մենք ունենք անկանոն, քաոսային վիճակ։ Սա ոչ թե մեղադրանք է անհատ դատավորի կամ բոլոր դատավորներին, որ նրանք վատ են աշխատում, այլ համակարգն է այդպիսին։ Այն չի կարող արդյունավետ լինել մի պարզ պատճառով, որովհետև ինքնիշխան պետության ներսում, երբ մենք չունենք, ներողություն արտահայտությանս համար, գործադիր և օրենսդիր իշխանություն, չի կարող իշխանության երրորդ ճյուղը լավը լինել, արդյունավետ աշխատել։ Ես չեմ էլ ուզում անդրադառնալ օրենսդիրին ու գործադիրին, որովհետև դրան անդրադառնալն այլևս անլուրջ, անտրամաբանական աշխատանք է՝ հասկանալի պատճառներով»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում