Իսրայելում բանտից ազատվել է ՀԱՄԱՍ շարժման ղեկավարներից մեկը` Շեյխ Հասան Յուսեֆը: Ռամադանի կապակցությամբ Իսրայելի իշխանությունները ևս 200 պաղեստինցի են ազատել:
Շեյխ Հասան Յուսեֆը Հորդանանի Արևմտյան ափի ՀԱՄԱՍի ամենաակնառու գործիչներից է: Միաժամանակ մամուլում քննարկվում է իր որդու քրիստոնեություն ընդունելու և Իսրայելի հատուկ ծառայությունների գործակալ դառնալու փաստերը: