Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Սերժ Սարգսյանի քաղաքական ապտակը Լևոն Արոնյանին

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի Հայաստանից հեռանալու և ԱՄՆ դրոշի ներքո ելույթ ունենալու մասին մամուլում տարածված տեղեկությունները հասարակության շրջանում քննարկման թեժ առարկա են դարձել։ Մասնավորապես, նախկին ռեժիմին սպասարկող mediaport Տելեգրամի ալիքը տեղեկություն էր տարածել, թե Արոնյանի՝ ՀՀ դրոշի ներքո այլևս հանդես չգալու և ԱՄՆ տեղափոխվելու որոշումը կապված է Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալու առաջին ամիսներին տված խոստման հետ:

«Հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը խոստացել էր, որ կլուծի գերհզոր համակարգչի ձեռք բերման և անձնական մարզչի ֆինանսավորման հարցը, որպեսզի շախմատիստը կարողանա լիարժեք պատրաստվել աշխարհի չեմպիոնի հավակնորդների առաջիկա մրցաշարին, բայց խոստումը չի կատարվել»,- գրել էր նշված լրատվամիջոցը:

Արոնյանը իրեն վերաբերող տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն դեռևս չի արել։ Համենայնդեպս, մեր գրոսմայստերը չի հերքել տեղեկությունը։ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ Արոնյանն առաջիկայում հանդես է գալու հայտարարությամբ։

Որպեսզի ստեղծված իրավիճակի վերաբերյալ ավելի խորը պատկերացում կազմենք, անհրաժեշտ ենք համարում վերհիշել և արձանագրել մի քանի կարևոր իրողություն՝ կապված Արոնյանի հետ։  Անկախությունից հետո երիտասարդ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մշտական բնակության էր մեկնել Գերմանիա։ Ավելին, 2003 թվականի սեպտեմբերից մինչև 2004 թվականի մայիսը Արոնյանը ելույթ ունեցավ Գերմանիայի դրոշի ներքո։ 2004 թվականին ընտրվելով Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ՝ ՀՀ պաշտպանության այն ժամանակվա նախարար Սերժ Սարգսյանը իրականացրեց Արոնյանի վերադարձը հայրենիք։ Ակնհայտ էր, որ վարչապետի, այնուհետև ՀՀ նախագահի պաշտոնին հավակնող Սերժ Սարգսյանի համար Արոնյանը փիարի տեսանկյունից արժեքավոր ֆիգուր էր։ Ֆիգուր, որը հետագայում էլ ավելի արդյունավետ կերպով օգտագործվեց հայկական շախմատում գրանցված մեծ հաջողությունները նախագահ Սարգսյանին վերագրելու գործընթացում։

Այսօր Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, բայց… Արոնյանի՝ Հայաստանից հեռանալու մտադրությունը կարծես Սերժ Սարգսյանին այնքան էլ չի անհանգստացնում։ Ավելին, նախկին ռեժիմը փորձում է հայտնի գրոսմայստերին կրկին օգտագործել՝ այս անգամ, սակայն, գործող իշխանություններին վարկաբեկելու նպատակով։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ Mediaport Տելեգրամի ալիքը սնուցվում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի գրպանից։ Հենց այս լրատվամիջոցը առաջինը տարածեց Արոնյանի և Փաշինյանի միջև հնարավոր հակասությունների մասին տեղեկությունը։ Անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի Արոնյանը, պետք է ցավով արձանագրենք, որ անկախ Հայաստանի լավագույն մարզիկներից մեկը ստացավ քաղաքական ապտակ։ Ստացավ մերժված ռեժիմից և վերջինիս պարագլուխներից մեկից։ Մարզիկների հաշվին քաղաքական դիվիդենդներ հավաքելու և էժանագին փիար կատարելու մշակույթը մեր երկրում ձևավորվել է հենց նախկին համակարգի օրոք։ Սպորտը մատնելով անտերության՝ թե պաշտոնյաները և թե օլիգարխները, առանձին մարզիկների ավտոմեքենաներ կամ դրամական օգնություն ցուցաբերելով, փորձում էին ներկայանալ որպես հայրենասր բարերարներ։ Հայաստանում մարզաշխարհը ապականված է, և տարիներ են հարկավոր հոգեվարքից դուրս գալու համար։

Շատերի համար դժվար է հասկանալ, որ Նիկոլ Փաշինյանը իրականում չպետք է համակարգիչ գնի կամ մարզիչ վարձի Արոնյանի համար։ Գագիկ Ծառուկյանը իրականում չպետք է իր միջոցներով հոգա ծանրորդների կամ ըմբիշների ծախսերը։ Այո, մարզիչները պետք է լինեն իշխանությունների ուշադրության կենտրոնում, բայց նրանց քաղաքական մոտիվներով օգտագործելն առնվազն ստորություն է։

Ի դեպ, 2019 թվականին ՀՀ կառավարությունը միջոցներ էր հատկացրել նույն Արոնյանին աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին պատշաճ կերպով նախապատրաստվելու համար. 2019 թվականի շախմատի աշխարհի առաջնությանը Լևոն Արոնյանի նախապատրաստման և մասնակցության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2019 թվականին հատկացրել է 133 200,0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից առաջին կիսամյակում՝ 66 600.0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ ինն ամսում՝ 99 900.0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով)»: Սա կարելի է համարել բացառիկ որոշում սպորտի և մարզիկի սպորտային հաջողությանը պետական մակարդակով խթանելու գործում։

Հ.Գ. Լևոն Արոնյանի հայտարարությունից հետո խնդրին կանդրադառնանք բացառապես սպորտային տեսանկյունից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում