Euronews հեռուստաալիքին տրված բացառիկ հարցազրույցում Իրանի Նախագահ Մահմուդ Ահմադինեժադը անսպասելիորեն մեղմացրել է տոնը, երբ պատասխանել է իր ղեկավարության տարիների հակասական արդյունքների հետ կապված հարցերին:
«Ես հիասթափված եմ համաշխարհային կարգից, որը որոշ կառավարիչների այնքան է բաժանում ժողովրդից, որ մարդիկ ազատություն փնտրելով, ստիպված են խնդրել, որպեսզի իրենց ղեկավարներին դատեն »,- ասել է Ահմադինեժադը:
Այն հարցին, թե կարո՞ղ են արդյոք արաբական երկրների իրադարձությունները կրկնվել Իրանում, նա պատասխանել է. «Նախագահական ընտրություններն Իրանում բացարձակապես ազատ էին: Սակայն շենքերի և մեքենաների վրա հարձակումները ցանկացած երկրում օրենքից դուրս են:» «Բանտեր կան ամենուր», – Մուսավիի և Քարուբիի ճակատագրի մասին հարցին հակադարձել է Իրանի Նախագահը: