Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Խոսքը միլիարդավոր դոլարների մասին է. Երբ կունենանք նոր ատոմակայան

2019-ի դեկտեմբերին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարում էր, որ Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու հեռանկար չի քննարկել, և գործող էներգաբլոկը կաշխատի մինչև 2026 թվականը, սակայն տարեսկզբին ՀՀ կառավարությունը հաստատեց մինչև 2040 թվականը էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագիրը, որտեղ նշվում է, որ Հայաստանի ատոմային ոլորտի զարգացման հիմնական առաջնահերթություններից մեկը նոր ատոմակայանի կառուցումն է:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն էլ օրերս իր հարցազրույցում հաստատեց՝ իրենց որդեգրած ռազմավարությունն է ունենալ նոր ատոմակայան: Այս պահին այս էներգաբլոկը կարող է իր գործունեությունը շարունակել նախ մինչև 2026 թվականը, մինչդեռ հնարավոր է այն շահագործել մինչև 2036 թվական:

«Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մինչև 2036 թվականը դեռ շատ անելիքներ կան: «Բացի դրանից, կարող է մինչև 36 չլինի, 41 թվական լինի, այդպիսի հնարավորություն էլ կա: Իսկ 26 թվականից հետո նորից որոշ աշխատանքներ կան, որ պետք է արվեն, որպեսզի երկարացվի շահագործման ժամկետը»,- ասաց նա:

Բացի դրանից, ըստ մեր զրուցակցի, էներգետիկ ռեսուրսներ՝ նավթ, գազ, չունեցող երկրում, ինչպիսին մերն է, որն ունի արև, չունի քամի, անպայման պետք է լինի ատոմային էլեկտրակայան: Եվ հիմա մնում է կողմնորոշվել, թե ինչ բլոկ պետք է ունենանք, ֆինանսավորման ինչ աղբյուրներ:

«Մեզ ձեռնտու է ունենալ միջին և տարբեր հզորության բլոկներ, այսինքն՝ մինչև 500-600 մեգավատ տեղակայման հզորության բլոկ, որից առանձնապես շատ չկա, կա Չինաստանում, Ռուսաստանում, և կան մոբիլ ատոմակայաններ, և հիմա շատ քննարկումներ են գնում, որ հարկավոր է 200 կամ 400 ՄՎՏ հզորությամբ ունենալ: Բայց այստեղ  խոսքը միլիարդավոր դոլարների մասին է. կախված, թե ինչպիսի բլոկներ են դրվում, այդ միլիարդները կարող են փոփոխվել, իսկ այդ բլոկը կառուցելու համար առնվազն տասը տարի ժամանակ է պետք»,- ասաց Պետրոսյանը:

Արդյոք ներդրողներ փնտրո՞ւմ է կառավարությունը՝ հարցին Վահրամ Պետրոսյանը պատասխանեց, որ այս պահին այդ մասով որևէ տեղեկատվություն չկա, բայց թե՛ ռուսները և թե՛ ամերիկացիները մոբիլային բլոկների նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում. «Այստեղ շուկայի գրավման հարց կա: Մեզ ձեռք է տալիս ատոմային այնպիսի բլոկ ունենալ, որն ինչ-որ տեղ արդեն շահագործվել է, որովհետև մեզ ձեռք չի տալիս, որ առանց փորձի բերեն դնեն մեզ մոտ»:
Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հետաքրքրություն, ըստ նրա, կարող են ունենալ ԱՄՆ-ը և Ռուսաստանը: Ավելին, բոլոր իշխանությունների ժամանակ քննարկվել է նոր ատոմակայան ունենալու անհրաժեշտությունը, բայց սայլը տեղից չի շարժվել:

«Որոշված էր 1900 ՄՎՏ հզորությամբ կառուցել, բայց ստացվեց այնպես, որ երբ սկսեցին կառուցել, հետաքրքրությունը կորավ, որովհետև ռուսները պետք է կառուցեին և ոչ միայն Հայաստանում օգտագործեին, այլև հարևան երկրներ արտահանեին»,- ասաց Պետրոսյանը: Իսկ այն, որ կառավարությունը նոր ատոմակայանի հարցը դիտարկում է  որպես առաջնահերթություն, իրավիճակը չի փրկում, քանի որ, նրա խոսքով, պարզ չէ, թե ինչ կլինի՝ արդյոք այս կառավարությունը երկար կշարունակի՞, թե՞ ոչ: «Սրանք հարցեր են, իսկ ատոմակայան ունենալը երկրի քաղաքականությամբ է նաև պայմանավորվում. թե ինչ կլինի հետո՝ չեմ կարող ասել»,- հավելեց Պետրոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում