Հունական իշխանությունները որոշել են 120 կմ երկարությամբ փոս փորել հույն-թուրքական սահմանի երկայնքով, որպեսզի պաշտպանվեն ապօրինի ներգաղթողներից: Ըստ հունական To Vima թերթի 7 մ խորությամբ և 30 մ լայնությամբ խրամը կանցնի սահմանակից Էվրոս գետի երկայնքով: Սա ԵՄ ամենախոցելի սահմանային տեղամասն է: Սրանից առաջ այստեղ բետոնե հիմքով 3 մ բարձրությամբ ջերմատեսերով սարքավորված պատ էր կառուցվել, սակայն այն օգտավետ չեղավ:
Ընդհանուր առմամբ Հունաստանը ընդունել էր անցյալ տարի 128 000 ներգաղթող: