Saturday, 20 04 2024
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ

ՄԱԿ-ում հայտարարել են աշխարհում պարենամթերքի գների ռեկորդային աճի մասին

Պարենային ապրանքների գների ընդհանուր ինդեքսը հունվարին տարեկան արտահայտությամբ աճել Է 4,7 կետով կամ 4,3 տոկոսով՝ մինչեւ 113,3 կետ, ցուցիչն աճում Է արդեն ութերորդ ամիսն անընդմեջ եւ հասել Է 2014 թվականից ի վեր առավելագույն մակարդակի: Այդ մասին վկայում Է ՄԱԿ-ի Պարենավորման ու գյուղատնտեսական կազմակերպության (FAO) մամուլի տեղեկագիրը: FAO-ն գրանցում Է բոլոր կատեգորիաների ապրանքների արժեքի աճ. առավել նկատելին շաքարի, հացաբույսերի եւ բուսայուղերի գներն են: Այսպես, շաքարի գների ինդեքսը բարձրացել Է 7 կետով (8,1 տոկոս)՝ մինչեւ 94,2 կետ: Գների աճը բացատրվում Է ԵՄ-ում, ՌԴ-ում եւ Թաիլանդում բերքի տեսակների առաջարկի նվազմամբ եւ Հարավային Ամերիկայում չորային եղանակով, ինչպես նաեւ վերջերս նավթի թանկացմամբ եւ դոլարի նկատմամբ բրազիլական ռեալի ամրապնդմամբ. Բրազիլիան շաքարի՝ աշխարհում խոշորագույն արտահանողն Է: Հունվարին հացաբույսերի գների ինդեքսն ամսական արտահայտությամբ բարձրացել Է 8,3 կետով կամ 7,1 տոկոսով՝ մինչեւ 124,2 կետ: Նշվում Է եգիպտացորենի համաշխարհային գների կտրուկ աճ՝ առաջարկի ընդհանուր նվազման, ինչպես նաեւ Հարավային Ամերիկայում չորային եղանակի պատճառով: Ինչպես նշում Է FAO-ն, թանկացել Է նաեւ ցորենը, այդ թվում՝ «Ռուսաստանի Դաշնության կողմից վաճառքների ծավալների սպասվող կրճատման պատճառով, որտեղ 2021 թվականի մարտից ցորենի արտահանման մաքսերը կավելանան կրկնակի»:

Բուսայուղերի գների ինդեքսը դեկտեմբերի դրությամբ բարձրացել Է 7,7 կետով (5,8 տոկոս) եւ կազմել 138,8 կետ. դա ամենաբարձր մակարդակն Է 2012 թվականի մայիսից ի վեր: Ինդեքսն աճել Է ութերորդ ամիսն անընդմեջ՝ պայմանավորված արմավենու, սոյայի եւ արեւածաղկի ձեթերի թանկացմամբ, ասվում Է տեղեկագրում: Կաթնամթերքի գների ինդեքսը հունվարին աճել Է 1,7 կետով (1,6 տոկոս)՝ մինչեւ 111 կետ: Թանկացել Է սերուցքային կարագը եւ անարատ կաթի փոշին՝ Չինաստանում լուսնային Ամանորի տոնակատարությունից առաջ մեծ գնումների եւ Նոր Զելանդիայից մատակարարումների սեզոնային նվազման հետեւանքով: FAO-ի գների ինդեքսը մսի համար կազմել Է 96 կետ (աճը՝ 0,9 կետ կամ 1 տոկոսով), ցուցանիշն աճում Է չորրորդ ամիսն անընդմեջ: Կազմակերպությունը նշում Է մսի բոլոր տեսակների գների աճ, ամենից շատ՝ թռչնամսի, հատկապես Բրազիլիայում` ակտիվ պահանջարկի եւ Եվրոպայի երկրներից արտահանման սահմանափակման պատճառով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում