Friday, 19 04 2024
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել

Այս զորավարժությունները սպառնում են մեր պետականությանն ու տարածքային ամբողջականությանը

Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը, թե՝ ԼՂ հարցի կարգավորումը պետք է քննարկել նաև Թուրքիայի հետ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը համարում է քաղաքական սայթաքում, որ թույլ է տվել Մեդվեդևը: «Ես գրեթե համոզված եմ, որ սա Կրեմլի առաջին դեմքերի դիրքորոշումը չէ, որովհետև այդ խնդրին Թուրքիային մոտ թողնելը լրիվ հակասում է և՛ տրամաբանությանը, և՛ այն բոլոր գործընթացներին, որ տեղի են ունեցել թե՛ ռուս-թուրքական հարաբերություններում, թե՛ ընդհանրապես տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ուղղությամբ: Եվ առաջին հերթին դա բախվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արման Նավասարդյանը:

Մեր զրուցակիցը բացառում է այդ հնարավորությունը, որովհետև դա ոչ միայն անընդունելի է Հայաստանի համար, այլև նույն Ռուսաստանի. «Այնպես որ, ես բացարձակապես չեմ ընկալում դա և կարծում եմ, որ Հայաստանը պաշտոնապես պետք է հանդես գա և առարկի ու բողոքարկի նման հայտարարությունը»:

Անդրադառնալով փետրվարի 1-12-ը Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժություններին՝ Արման Նավասարդյանը նկատեց. «Ցանկացած զորավարժություն ունի քաղաքական բովանդակություն: Չեմ կարծում, որ սա պատերազմի ազդանշան է, բայց հարավային մասում ունենալով հաջողություն, նկատի ունեմ Մեղրու ուղղությամբ նրանց պլանավորած ծրագրերը, որով փորձում են Հայաստանը կտրել իր սահմաններից և շրջափակել, հիմա սկսում են հյուսիսային մասում նման քայլի գնալ: Այդ ռազմական ուժի ցուցադրումը ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի դեմ. դա նախազգուշացման նման մի ազդանշան է առ այն, որ տեղի ունեցած 44-օրյա ռազմական գործողությունները չեն դադարում: Այնպես որ, ես այս զորավարժությունները համարում եմ չափազանց վտանգավոր, և կարծում եմ, որ այն առաջին հերթին ուղղված է Հայաստանի դեմ. սրանք մեր պետականության և տարածքային ամբողջականության դեմ վտանգ սպառնացող քայլեր են»:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում