Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Եթե այս տարի էլ չմեկնեն արտագնա աշխատանքի, ջավախահայերը սովի կմատնվեն. Ջավախքում ցույցերը շարունակվում են

Արդեն մեկ շաբաթ է՝ բողոքի ակցիաներ են տեղի ունենում Ախալքալաքում։ Ցուցարարները պահանջում են բացել վրաց-հայկական սահմանը, քանի որ սոցիալական լուրջ խնդիրներ են առաջացել։ Երկուշաբթի ջավախահայերը պատրաստվում են ավելի մեծ ակցիա իրականացնել, քանի որ Վրաստանի իշխանությունները որևէ հստակ պատասխան չեն տալիս։ Ցուցարարները հանդիպել են Ախալքալաքի քաղաքապետին: Վերջինս նշել է, որ այդ սահմանափակումները կապված են ժողովրդի առողջության հետ, պետության համար առաջնայինը ժողովրդի առողջությունն է։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ցուցարարները նշեցին, որ ակցիաները շարունակական են լինելու այնքան ժամանակ, մինչև Վրաստանի իշխանությունները խնդրին լուծում չտան։

Ախալքալաքի բնակիչ Ռեմիկ Պողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Ջավախքում բնակիչները հիմնականում արտագնա աշխատանքի շնորհիվ են սոցիալական խնդիրները լուծում, և հիմա մեկ տարի է՝ չեն կարողացել մեկնել արտագնա աշխատանքի. «Եթե այս տարի չգնան, ջավախահայերը սովի կմատնվեն։ Իսկ գիտեք, որ հիմնականում ջավախահայերը Հայաստանով են գնում ՌԴ»,- հավելեց նա։

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ այս խնդիրը միայն Ջավախքում չէ, ամբողջ Վրաստանում է, սա ազատության սահմանափակում է, ինչը բացասական անդրադարձ է ունենում։

«Մեզ ասում են, որ եթե դրական դինամիկա լինի, եթե վարակվածները պակասեն, աստիճանաբար կմեղմացնեն սահմանափակումները»,- ասաց Ռեմիկ Պողոսյանը՝ հավելելով, որ Ջավախքում կովիդով վարակվածները համեմատաբար ավելի քիչ են, քան Վրաստանում։ Ջավախահայերը համաձայն են, որ թեստ հանձնեն, նոր կարողանան լքել երկիրը: «Կամ եթե հիմա այստեղից Հայաստան է գնում վարակված, դա ՀՀ խնդիրն է, Վրաստանի խնդիրը չէ»,- ասաց նա։

Ջավախքի բնակչության 80-90 տոկոսն արտագնա աշխատանքի է մեկնում, գյուղատնտեսությամբ զբաղվում են քչերը, հիմնականում կարտոֆիլ են աճեցնում, կարտոֆիլն էլ էժան է, չի վաճառվում, մարդիկ սոցիալական խնդիրների առաջ են կանգնած։ Ռեմիկ Պողոսյանը նշեց, որ Վրաստանի կառավարությունն իրականացնում է սոցիալական աջակցության ծրագրեր, սակայն տված գումարը չնչին է, որոշակի աջակցություն են ցույց տալիս բիզնեսով զբաղվողներին, որոնք տուժել են կովիդի հետևանքով։

Առաջիկայում մեծ ակցիաներ են իրականացվելու ոչ միայն Ջավախքում, այլև ամբողջ Վրաստանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում