Friday, 19 04 2024
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում

Հայաստանում արդարադատությունը մեռել է, թաղող չկա․ Պատրոն Դավիթին կալանավորել են միայն մի բանի համար

«Վահան Բադասյանի անցած ճանապարհով, նրա բոլոր արժանիքներով հանդերձ՝ նման խոսքն ընդունելի չէ, հատկապես, երբ իրենք իրենց համարում են քաղաքականության մեջ: Ինձ համար ընդունելի չեն ատելության խոսքը, սպառնալիքի, ահաբեկչության, բռնության խոսքերը: Սակայն դրան հաջորդած գործողությունները համաչափ չէին. քրեական գործը հարուցվել է «իշխանության յուրացում» հոդվածով: Դե, բարև ձեզ. այսինքն՝ ցանկացած մեկը, որ հնչեցնում է խոսք, որ էսինչին պետք է ֆիզիկապես վերացնել, դա իշխանության յուրացո՞ւմ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով Վահան Բադասյանի հայտնի հայտարարությանը և դրան հաջորդած կալանավորմանը:

Նինա Կարապետյանցի կարծիքով՝ Վահան Բադասյանի վրա այդ ծանր հոդվածի ընտրությունը պատահական չէ. «Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի ու երկու բառ ասող Բադասյանի վրա նույն հոդվածն է դրված. լոգիկա չկա»:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ևս անընդունելի է համարում պարոն Բադասյանի հնչեցրած սպառնալիքները, որոնք, մեր զրուցակցի խոսքով, տոնայնությամբ այնքան էլ սպառնալիք չէին, որքան ուղղակի հայտարարություն: «16-ի կամ 17-ի մոտ ավելի շատ են սպառնալիքները՝ շենքեր գրավելու, քվեատուփերի մոտ արյուն հեղելու: 301-րդ հոդվածը, որով որակեցին նրա հայտարարությունը, ավելի անընդունելի է, քան Վահան Բադասյանի արածը: Սա ինձ հիշեցնում է պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի «վրեժ, վրեժ» արտահայտությունը: Իհարկե, չգիտեմ, թե նա ինչ վրեժ ունի պարոն Բադասյանից լուծելու: Նրան պետք է ազատ արձակել, ծիծաղելի է ուղղակի նրա վրա այդ հոդվածը դնելը»:

Նինա Կարապետյանցն էլ հավելեց. «Ինչքան անբարոյական պետք է լինի մոտեցումը, որ  կալանավորման հիմքերից մեկը նշված լինի մշտական բնակության վայր չունենալը: Լո՞ւրջ եք  ասում. էդ մարդու մշտական բնակության վայրը Հադրութն էր, էդ մարդու տունը Հադրութում է, և այո, ինքը չունի մշտական բնակության վայր: Հայաստանում արդարադատությունը վաղուց մեռել է, ուղղակի մենք չենք համակերպվում: Ես առաջարկում եմ՝ եկեք հուղարկավորենք, անցնենք 0-ից կառուցելուն, որովհետև այլևս վեթինգն ու լյուստրացիան էլ չեն փրկելու»:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում