Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ, վերապատվելի դոկտոր Ռընե Լևոնյանը՝ իբրև այլ հարանվանության ղեկավար, մեզ հետ զրույցում գնահատելով Հայ Առաքելական եկեղեցու արդի վիճակը եւ անդրադառնալով ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ սկսված շարժումներին` հայտնեց. «Նորմալ է, որ հասարակությունն ակտիվ է և արտահայտում է իր կարծիքը տարբեր թեմաների վերաբերյալ՝ ներառյալ հոգևոր և եկեղեցական հարցերը։ Եվ ես աղոթում եմ, որ գտնվեն ճիշտ մոտեցումներ՝ խաղաղության մեջ խնդիրների լուծումները գտնելու, եթե այդպիսի խնդիրներ իրականում կան»: Ապա Ավետարանական եկեղեցու առաջնորդը հավելեց. «Տարբեր ժամանակներում եղել են նմանատիպ խնդիրներ եկեղեցու և հասարակության միջև, և կարծում եմ, որ եկեղեցին պետք է փորձի լեզու գտնել հասարակության հետ և կատարի իր քրիստոնեական առաքելությունը, այսինքն՝ զբաղվի քրիստոնեական դաստիարակությամբ`սեփական օրինակով ցույց տալով Քրիստոսի սերը»: