Թուրքիայի քաղաքացիները կկարողանան Վրաստան այցելել PCR թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում, որը պետք է կատարված լինի վերջին 72 ժամվա ընթացքում: Վրաստանում գտնվելու երրորդ օրը նրանք ստիպված կլինեն իրենց հաշվին կրկնակի թեստավորում անցնեն: Այս մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան:
Ավելի վաղ վրացական լրատվամիջոցները հաղորդել էին, որ փետրվարի 15-ից Turkish Airlines ավիաընկերությունն ամեն օր Ստամբուլ-Թբիլիսի չվերթներ կիրականացնի, իսկ փետրվարի 11-ից Ստամբուլից Թբիլիսի թռիչքները կվերսկսի Pegasus Airlines ավիաընկերությունը: