Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի՝ Բոսֆորի համալսարանում տեղի ունեցող բողոքի ակցիաների մասին գրառումը Twitter-ում արգելափակվել է։ Twitter-ն այդ գրառումը որակել է որպես ատելության դրսևորում։
Թուրք նախարարը, վիրավորելով բողոքի ակցիաների մասնակիցներին, ասել է. «Արդյո՞ք մենք պետք է գթասրտություն ցուցաբերենք այլասերված ԼԳՊՏ ակտիվիստների նկատմամբ, որոնք զավթել են Բոսֆորի համալսարանի շենքը», գրում է ermenihaber-ը:
Բողոքի ակցիաները պայմանավորված են Բոսֆորի համալսարանի նոր ռեկտորի նշանակմամբ: Համապատասխան որոշումը կայացվել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից: Համալսարանի նոր ռեկտորը Մելիհ Բուլուն է, որը 2015թ.-ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր Էրդողանի ղեկավարած իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության կողմից: