«Արդար Հայաստան» նախաձեռնության անդամ Ռաֆայել Հովհաննիսյանը հավանական չի համարում պալատական կամ զինված հեղաշրջումը Հայաստանում։ Դիտարկմանը և հարցին, որ այսօր փետրվարի 3-ն է։ 1998թ․ այս օրը իր պաշտոնից հայտնի ուժերի դրդմամբ հրաժարական տվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, այս սցենարը այսօր որքանո՞վ է հավանական, քանի որ քաղաքական դաշտում այսօր էլ գրեթե նույն դերակատարներն են։ Հովհաննիսյանը նշում է՝ այդ ուժերը այսօր չունեն այն հնարավորություններն ու աջակցությունը, որը ունեին այն ժամանակ։