Վիրջինիայի համալսարանում տագնապ է հայտարարված` ուսանողներին կարող է սպառնալ ոմն զինված տղամարդ:
«… մասնաշենքի մոտ զենքով մարդ է նկատվել: Մնացեք ներսում: Փակեք դռները: Արտակարգ ծառայություններն արդեն գործում են: Օգնության կարիքի դեպքում զանգեք 911», – զետեղված է համալսարանի կայքում:
2007 թ այս համալսարանում փոխհրաձգությունից զոհվել էր 32 մարդ: