Friday, 29 03 2024
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մարտի 1-ի գործով Քոչարյանը մտավ քաղաքականություն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փաստաբան Սեդա Սաֆարյանը:

– Հարգելի՛ Սաֆարյան, դուք շարունակում եք չմասնակցել Մարտի 1-ի գործով դատական նիստերին:

– Այո՛, քանի դեռ Մարտի 1-ի գործը չի սկսվել, և դատարանում ընդամենը իրավունքին չվերաբերող հարցեր են քննարկվում, և Մարտի 1-ի գործից կողմերը հեռացել են, մենք չենք կարող գնալ այդ ամենին մասնակից դառնալ: Դատախազությունը առաջին իսկ օրերից պետք է միջամտություն ցուցաբերեր և գնահատեր, որ այսպիսի սցենարով է գնալու գործը, ինչը նկատելի էր միջնորդությունների բազմաքանակությունից ու նույնաբովանդակությունից… Դատավորը չի կարողանում և չի ուզում ստանձնել դատարանում տիրող իրավիճակի պատասխանատվությունը, երևի դատավորն էլ է սպասում ինչ-որ իրավիճակների, թե ինչի է սպասում, չեմ կարող ասել:

– Այսօր բավականին կոշտ վերաբերմունք է դրսևորվել նաև դատավորի նկատմամբ:

– Եթե դատավորը թույլ է տվել, ուրեմն կոշտ կլինի վերաբերմունքը, որովհետև կյանքն այդպես է, եթե առաջին քայլը սխալ են արել, պետք է գնահատական տաս, եթե չես կարողացել տալ,10 քայլ դեպի քեզ կգան… Նույնատիպ մտքի կրկնությունը դատարանին պետք է մտահոգիչ թվա, և դատարանը չպետք է թողնի, որ անվերջ նույն բանն ասվի: Եթե դատարանը միջամտի, խոսքը հակիրճ կլինի… Պետք է քննվի կոնկրետ մեղադրանք կոնկրետ սահմաններում, բայց դրանից հեռացել են: Առանց այդ էլ մենք տարաձայնություն ունենք ներկայացված մեղադրանքի հետ կապված, մենք գտնում ենք, որ փաստական հանգամանքների մեջ այնպիսի շարադրանք կա, որը այլ հանցագործության մասին է խոսում և պետք է որպես առանձին հանցագործություն դիտարկել, ինչը չի դիտարկել դատախազությունը, և այսօր այդ թերի մեղադրանքն է ներկայացվել, անվերջ տեսական վերլուծություններ են ներկայացվում: Այնպիսի տպավորություն է, կարծես լսարանում ենք, որտեղ քննարկում է տեղի ունենում, անհամաձայնություն է արտահայտվում ՔՕ որոշակի հոդվածների հանցակազմերի առնչությամբ, բայց դատարանը դրա տեղը չէ: Այդ ամենն աննպատակ չի արվում, դա արվում է, որպեսզի մեղադրական եզրակացությունը չհրապարակվի, և դրանից հետո ապացույցների հետազոտումը տեղի չունենա: Պաշտպանական կողմը հայտարարում է, թե շահագրգռված է, որ այս գործով դատաքննություն լինի, բայց եթե Ռ. Քոչարյանն իմանար, որ 5 տոկոս հավանականություն կա, որ ինքը կարդարացվի, այդ գործը սկսված կլիներ:

– Այդ մթնոլորտի վրա հակազդող միջոցներ պետք է գտնել:

– Այդ մթնոլորտի վրա միակ հակազդող միջոցը դատարանն է: Դատարանը պետք է ղեկն իր ձեռքում պահի, պետք է քննության ողջամիտ ժամկետները պահպանի: 21 դարերի պատմության մեջ Ռ. Քոչարյանի գործը միակն է, որ 1 տարի 7 ամիս դոփում է տեղում: Մարտի 1-ի գործով մեր դատական համակարգի մասին բավարար չափով եզրահանգումներ կարելի է անել: Այս գործով դատարանը ցույց տվեց, որ կայացած չէ, թույլ և խոցելի վիճակում է և չի կարողանում օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը պահպանել ու չենթարկվել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ռեժիմին: Եթե դատարանը անկախ լինի և ենթարկվի միայն օրենքին, օրենքում որևէ տեղ ամրագրված չէ, որ 1 տարի 7 ամիսը ողջամիտ ժամկետ է, աշխարհում նման նախադեպ չկա, որ այսքան երկար ժամանակ միջնորդություններ քննարկվեն:

– Պաշտպանական կողմի հիմնական փաստարկն այն է, որ քաղաքական հետապնդում է իրականացվում: Այսօր Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի խոսքի ենթատեքստն էլ այդ մասին էր, որ իրենց նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, և դատական պրոցեսում ամբողջ խոակցությունը սրա շուրջ է, սա ի՞նչ է, սա նույնպե՞ս մանևր է:

– Այս գործով առաջադրված մեղադրանքի դարդից նրանք մտան քաղաքականություն: Քաղաքական հետապնդում չի իրականացվում, ոչ մի քաղաքական հայացքի, այլախոհության խնդիր չկա, կա կոնկրետ մեղադրանք, որ ամբաստանյալները համագործակցել են մի շարք ուժերի հետ և սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողություններ են ձեռնարկել, որոնք սկսվել են փետրվարի 19-ից հետո, մանրակրկիտ նախապատրաստություն է տեղի ունեցել՝ հանցավոր համագործակցությամբ, դա կլինի դատարանի հետ, նախաքննական մարմնի թե զինված բանդաների հետ, բոլորն էլ իմացել են, որ կատարելու են այնպիսի գործողություններ, որոնք իրենց գործառույթներում ներառված չեն: Այդ զինված խմբերը արտոնյալ են եղել, փողոցում կրակելու իրավասություն ու զենք են ունեցել, բանակ ու ոստիկանական ուժեր են ներքաշվել այս ամենի մեջ: Ամեն ինչ արվում է ապացույցները չհրապարակելու համար, և ամեն ինչ արվում է, որ այնպիսի քաղաքական իրավիճակ ստեղծվի, որ այս գործը որպես քրեական հետապնդում դադարեցվի՝ առանց մեղադրական եզրակացություն հրապարակելու:

– Դա ո՞ր դեպքում է հնարավոր:

– Նորմալ դատական համակարգի պարագայում դա հնարավոր չէ, հնարավոր է միայն այն դեպքում, երբ որ իրենք նորից իշխանության կգան և կորոշեն այդ 85 հատորանոց գործը շպրտել մի կողմ, այսինքն՝ բեզպրեդել վիճակում դա կարող են անել, օրինական դաշտում այդպիսի բան չի լինի, ցանկացած արդարամիտ իշանություն կցանկանա Մարտի 1-ի գործից պրծնել՝ այն առումով, որ թափանցիկ քննություն իրականացվի և հիմնավորվի կամ հերքվի:

…Ստացվում է, որ իշխանությունները անզոր են օրենքի դաշտն ապահովել, իսկ քննիչները, Քննչական կոմիտեն անզոր են օրենքի առաջ հավասարությունը պահպանել, նրանք շատ-շատերին չեն էլ կարողացել քննել… Որ գործերն ուզում են՝ կասեցնում են, որ գործերն իրենց պետք է՝ առաջ են տանում. ահավոր վիճակ է ստեղծվել… Եթե մի ցուցակ կազմեն, թե ում տղաներն են քննչական մարմիններում, կտեսնեն, թե ինչու է պատկերն այսպիսին: Փաշինյանի առաջին խնդիրը դա պետք է լիներ:

– Այսինքն՝ վեթինգ իրանակացվեր:

– Այո, պետք է ունենար պատկերը, թե ովքեր են այդ մարդիկ:

– Կան երկրներ, որ լյուստրացիայի միջոցով են լուծել այդ խնդիրը:

– Լյուստրացիայից վախենում են այս մարդիկ, որովհետև կիմանանք, թե ում պապն ով է եղել, ու կստացվի, որ իրենք էլ են դավաճանությունով զբաղվում Հայաստանում: Պատերազմը ջրի երես հանեց այն մարդկանց, ովքեր իրենց հայրենիքը համարում են միայն իրենց տունը և ունեցվածքը, դրանից դուրս հայրենիք չունեն, բայց հայրենիքից խոսում են ու շատ մեծ-մեծ են խոսում: Դավաճանի պիտակն իրենց վրա, ուրիշին են դավաճան ասում, ապշել կարելի է: Սարսափելի է, որ այդ մարդիկ չպատժվեցին: Հայտարարվեց, որ 800 գործ է հարուցվել, քննվում են գործեր պատերազմական այս կամ այն իրավիճակում սպայական կազմը ինչպես է դավաճանել, ինչպես է հետ փախել, ինչու է զինվորին թողել: Չգիտեմ՝ ուր կհասնենք, այդ գործերն էլ, կարծում եմ, անհսկելի վիճակում են, վստահ եմ, այդ գործերով այն փաստաբանների խումբը կարող է մասնակցել, որը կարող է քննչական մարմինների հետ ստեղծել մի պատկերը, որը չի արտացոլի իրականությունը: Այսօր Հայաստանում անվստահություն կա քննչական մարմինների, դատարանի նկատմամբ և այս պայմաններում փորձում ենք արդարությունը վերականգնելուն ուղղված խոստումներ տալ, ինչը չի ստացվում: Երբ որ Հայաստանում թիվ մեկ խնդիրը՝ արդարությունը լուծված չէ, մնացածը, կուշտ լինելը երկրորդական խնդիրներ են: Եվ դա կարող է նոր, ցավալի խնդիրների տեղիք տալ, օրինակ՝ արտագաղթի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում