Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր իր անցկացրած սոցիոլոգիական հարցումների տվյալներն է ներկայացրել, ըստ որոնց` ազդեցության առումով առաջին տեղում է Սերժ Սարգսյանը, երկրորդ տեղում` Գագիկ Ծառուկյանը:
Այս տվյալներն ուշագրավ են այն առումով, վերջերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խոսել էր առաջիկա ընտրություններում 50+1 տոկոս հավաքելու մասին:
ԲՀԿ մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանին խնդրեցինք մեկնաբանել կատարվածը: «Ժամանակը կգա, բոլորս կտեսնենք` այդ սոցհարցումներն արտահայտում էին հասարակության կարծիքը, թե՞ ոչ»,- ասաց Մհերյանը: