Այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում հրավիրվել են խորհրդարանական լսումներ՝ «Գիտությունը որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով:
ԱԺ գիտության և կրթության հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը իր եզրափակիչ ելույթում, դիմելով ՔՈ կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանին, ասաց. «Մենք «դաշնակից» բառը տարբեր կերպ ենք ընկալում, որովհետև դժվարությամբ եմ մտաբերում, թե վերջին 2 տարիների ընթացքում կոնկրետ ձեզնից անձնապես ինձ հասցեագրված քանի և ինչ տեսակի առաջարկներ են եղել, որոնք վերաբերում էին կրթության և գիտության խնդիրներին: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին կարծես վերջնական որոշում չկա, առաջարկում եմ նախընտրական քարոզարշավը թողնել պատեհ պահին»:
Նրա խոսքով՝ մեր խնդիրների հիմքում սեփական սխալների հետ առերեսվելու բացակայությունն է. «Ես ինքս ինձ հարց եմ տալիս՝ որտեղ եմ ես սխալվել, որ պատերազմի ընթացքում մեր բարեկամ իրանական կողմը մեր սպասած չափով արձագանք չտվեց:
Ձեր խոսքից այն տպավորությունն էր, որ ամեն ինչի մեղավորը ես էի ու պարոն Հովհաննիսյանը: Ես կցանկանայի լսել ոչ միայն մեղադրական տոնով հայտարարություններ, այլև խոստովանություն. չէ՞ որ ամեն բան իդեալական չէր, և եթե ամեն բան իդեալական լիներ, մենք չէինք լինի այս օրին»:
Մանրամասն՝ տեսանյութում:











































