Thursday, 25 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել

Մինչ Հայաստանում հաշիվներ են մաքրում, մեր շուրջը կատարվում են հաշվարկներ

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Հայաստանում առաջացրել է բուռն քննարկումներ և քննադատություն, առավելապես արմատական ընդդիմության շրջանակից: Դավիթ Տոնոյանը անդրադարձել էր պատերազմին, դրա ընթացքին, դրա ընթացքում կառավարման համակարգի խնդիրներին, ինչպես նաև նախապատերազմական շրջանին և այդ շրջանում իր արած հայտարարություններին՝ նոր պատերազմ, նոր տարածքներ, ինչն, ըստ ընդդիմախոսների՝ դարձել է պատերազմի հրահրման գործոն: Այդ թեման քննարկվում է հաճախ, ընդ որում՝ թե՛ այդ հայտարարության, թե՛ վարչապետ Փաշինյանի կոշտ հայտարարությունների, թե՛ նաև հուլիսյան հայտնի մարտերի ու դրանց քարոզչական համատեքստի իմաստով: Ընդ որում, նկատելի է, որ այստեղ ընդդիմախոսներ են մարդիկ և ուժեր, որոնց ճնշող մեծամասնությունը Երևանին մեղադրում էին նաև այն ժամանակ, երբ կոշտ հայտարարությունների փոխարեն Ալիևի հետ Դուշանբեում քննարկվել էր իրավիճակի լարվածությունը թուլացնելու, հետո արդեն բանակցության փուլերում քննարկվել էր հասարակություններին խաղաղության պատրաստելու հետ կապված օրակարգ: Այլ կերպ ասած, ակնառու է, որ այստեղ խոսակցության, հռետորաբանության առյուծի բաժինը պայմանավորված է զուտ քաղաքական նկատառումներով, քաղաքական կոնյունկտուրայով. կոնյունկտուրան պահանջում է՝ քննադատվում, թիրախավորվում է խաղաղության նախապատրաստության գործընթացը, կոնյունկտուրան հակառա՞կն է պահանջում՝ թիրախավորվում է կոշտությունը և հնչում են պատերազմ հրահրելու մեղադրանքներ:

Ընդ որում, պետք է նկատել, որ արցախյան հարցը և պատերազմի ու խաղաղության հարցը հայկական հասարակական-քաղաքական դիսկուրսում գործնականում հետհաղթանակային ամբողջ շրջանում էլ եղել է այդ քաղաքական կոնյունկտուրայի ենթակայության տակ: Այդ ամենից տուժում է կարևորը՝ տեղի ունեցողը կամ ունեցածը խորապես հասկանալու հրամայականը, ինչն իր հերթին հույժ կարևոր է տեղի ունենալիքը հասկանալու կամ առավելագույն ճշգրտությամբ կանխատեսելու և դրան պատրաստ լինելու համար: Եթե ժամանակին հասարակական-քաղաքական դիսկուրսը խորապես վերլուծեր հայկական հաղթանակը, ապա հետագայում քաղաքական էլիտաները կլինեին այդ հաղթանակը սպասարկելու համար անհրաժեշտությունների հարցում ավելի մեծ պատասխանատվության ու հանրային աչալրջության առաջ: Դա էլ իր հերթին կբերեր այլ որակի քաղաքական և ռազմա-քաղաքական որոշումների, ըստ այդմ նաև իրադրության: Սրանք կարևորագույն հարցեր են, որոնք առավել սրությամբ են կանգնած հայկական պետականության ու հայության առաջ ծանր պարտությունից հետո: Այդ իրավիճակում, քննարկումները հանգեցնել պարզունակության և պատերազմի պատճառ փնտրել, օրինակ, պաշտպանության նախարարի կոշտ արտահայտություններում կամ հուլիսյան մարտերում, մեղմ ասած, անհամարժեք է այն լայն աշխարհաքաղաքական իրողություններին, որոնց «վառարանում» էր հունցվում Հայաստանի ու Արցախի դեմ պատերազմը՝ մեծ հաշվով, 2013-14-ից սկսած:

Երբ 2005 թվականին Հայաստանի պաշտպանության նախարարը հայտարարում էր, թե Աղդամը մեր հայրենիքը չէ, դրանից հետո Ադրբեջանը չէր դադարում պատերազմի պատրաստվելուց, և Ադրբեջանի նախագահը չէր դադարում Երևանն ու Սևանը «ադրբեջանական» հռչակելուց: Արցախի դեմ 44-օրյա պատերազմը սկսողն Ալիևը չի եղել, նա չունի այդպիսի պատերազմ սկսելու քաղաքական կշիռ: Ըստ այդմ, Ալիևին սա են ասել, թե նա, պատերազմի հրահրում դիտարկելը անհամարժեք է: Պատերազմը սկսել է Թուրքիան՝ Կովկասի հարց լուծելու համար: Նրան դա չի խանգարել Արևմուտքը՝ մի շարք հարցերից ելնելով: Նրան այդ որոշումից հետ պահել անկարող են եղել Ռուսաստանն ու Իրանը, որոնք Հայաստան-Արցախից հետո այդ պատերազմի ռազմավարական թիրախներն են: Կարո՞ղ էր Հայաստանը կասեցնել պատերազմը, կարո՞ղ էր Հայաստանը խուսափել թանկագին որդիների կորստից: Սա տեսական, հռետորական հարց է՝ քանի դեռ չկա հանգամանալից քննություն, որը տարիների հարց է, որքան էլ շատերը այդ հարցին կարող են պատասխանել ձեռքի կամ, ավելի շուտ՝ լեզվի թեթև շարժումով՝ խաղալով նաև մարդկային զգացումների վրա:

Մի բան թերևս հաստատ է, որ Հայաստանը կարող էր լինել այդ պատերազմին ավելի պատրաստ, և կանգնեցնելու առանցքային գործոնը կարող էր լինել հենց դա, երբ Թուրքիան կպատկերացներ, որ չունի այսպես կոչված՝ Ադրբեջանի միջոցով միջնորդավորված պատերազմի հաջողության հեռանկար: Հայաստանը պատրաստ չէր, և այստեղ կա ոչ թե 2,5, այլ վերջին 26 տարիների օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների մի ամբողջ համախումբ, ինչը հասկանալը, վերլուծելը, ախտորոշելը պետք է դառնա հասարակական-քաղաքական դիսկուրսի առաջնահերթություններից մեկը: Սակայն այդ դիսկուրսը ներկայումս, կամ գոնե առայժմ չունի այլ առաջնահերթություն, քան անձնական ու քաղաքական հաշիվներ մաքրելը: Հաշիվներ մաքրել մի ժամանակ, երբ մեր շուրջ շարունակվում են ռեգիոնալ և աշխարհաքաղաքական բոլոր խաղացողների և այդ թվում՝ Հայաստանի թշնամիների մարտավարական ու ռազմավարական աշխույժ հաշվարկները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում