Tuesday, 16 04 2024
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ոչ ոք չի մոռացել՝ Քոչարյանն ով է, նրան լավ ենք ճանաչում. Հոկտեմբերի 27-ով եկավ, Մարտի 1-ով գնաց

Ռոբերտ Քոչարյանը օրերս հարցազրույց է տվել և նշել, որ մասնակցելու է արտահերթ ընտրություններին և «կրելու է»: Մարտի 1-ի զոհերի հարազատները վստահ են, որ Քոչարյանն ընտրվելու որևէ հնարավորություն չունի: Քոչարյանի ակտիվացման մեղավորը, ըստ ծնողների, իշխանությունն է, որ մինչև հիմա նա ազատության մեջ է:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, նշեց, որ Քոչարյանի արած հայտարարությունները ուշադիր լսել է: «Նրա՝ նման խոսելու համար տեսնում եմ իշխանության մեղքի բաժինը, մասնավորապես Աննա Դանիբեկյանի հետ կապված… ինչու է նա ազատության մեջ, թեև քրեական գործը կա: Երկու տարի է, ինչ մենք մասնակցում ենք դատական նիստերին, բայց տեսնում ենք միայն ու միայն միջնորդություններ: Ե՛վ Բարձրագույն դատական խորհուրդը, և՛ Վճռաբեկ դատարանը, և՛ ԱԺ-ն, և՛ իշխանությունը հետևություններ պետք է անեն և նոր օրենքներ մշակեն, որպեսզի այդքան երկար միջնորդություններ տեղի չունենան։ Երկու տարի է՝ մենք գնում-գալիս ենք, որ Ալումյանի դասախոսություննե՞րը լսենք։ Պետք է նոր օրենք մշակեն, որ այդքան հնարավորություն չլինի միջնորդություն ներկայացնելու: Արդեն երեք անգամ միջնորդություն են ներկայացրել դատախազներին ինքնաբացարկ հայտնելու համար, միջնորդություններ են ներկայացրել, որ իրավահաջորդների ներկայացուցիչները չմասնակցեն դատական նիստերին: Դատավորին ներկայացնում են, որ իրենք գնում են արձակուրդ. եթե ամեն մեկը գնա արձակուրդ, պատկերացրեք, թե ինչ կլինի»,- վրդովված նշեց Քլոյանը:

Իսկ ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի մասնակցությանը արտահերթ ընտրություններին, ապա Քլոյանը վստահ է, որ նա  0,1 տոկոս ձայն էլ չի հավաքի: «Ոչ ոք չի մոռացել՝ նա ով է, նրան լավ ենք ճանաչում, Հոկտեմբերի 27-ով եկավ, Մարտի մեկով գնաց: Նա պարզապես ժողովրդի նյարդերի հետ է խաղում, թե մասնակցելու եմ և հաղթելու եմ: Երեք ամիս ձեր աջակիցները փողոցներում վնգստում են և չունեն աջակիցներ: Ընդամենը հազար մարդ էլ չեն կարողանում հավաքել, ինչո՞վ հաղթեն: Իսկ որ իշխանություններին դավաճան և այլ բաներ է ասում, դա խոսում է իշխանությունների թուլության մասին: Ինչո՞ւ նա պետք է այդքան ակտիվանա, այդքան երկար խոսի, եթե նա դավաճան է, խախտել է սահմանադրական կարգը, Հոկտեմբերի 27, Մարտի 1, իր ընկերոջը, որի հետ միասին սովորել էին, մի հատ «Ռոբ» ասելու համար թիկնապահները վերացրին, նա ի՞նչ իրավունք ունի խոսելու»,- հավելեց նա:

Մարտի 1-ին զոհված Հովհաննես Հովհաննիսյանի կինը՝ Լիլյա Մինասյանն էլ մեզ հետ զրույցում նշեց՝ նոր մարդասպանություններո՞վ է ուզում գալ:

«Նա վաղուց պետք է ազատազրկված լիներ, շատ են  ուշացրել: Իրեն ընդհանրապես պետք է բաց թողած չլինեին, որ այսօր նման խառնաշփոթ չաներ, այսօրվա նոր զոհերին էլ չպղծեր: Ոչ մի դեպքում թող չմեղադրի այսօրվա իշխանություններին, որովհետև սա էսօրվա արած գործ չի: 20 տարի քանդած երկիրը ոչ մի ղեկավար չէր կարող թեկուզ 5 տարում ոտքի կանգնեցնել: Թող իրենք այդ մասին մտածեն: Այ, երբ ինքը հետ կբերեր ու ամբողջ բանակը կզիներ, այ էդ ժամանակ թող մտածեր, որ օգուտ է տվել, ոչ թե վնաս: Մենք կներեինք, եթե ինքն օգուտ տար էդ երեխեքին, ոչ թե վնաս: Եթե հանրությունը նորմալ դատի, ինքը չպետք է շանս ունենա: Անգամ ընտրություններին չպիտի մասնակցի»,- հավելեց Լիլյա Մինասյանը:

Մարտի 1-ին զոհված Տիգրան Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Քոչարյանը նախ թող իր արածների մասին մտածի, նոր դրանից հետո թեկնածություն դնի ու դեռ ասի, որ ես պետք է անցնեմ:

«Էդքան իր ուժերի վրա վստա՞հ է, կամ ո՞վ թույլ կտա: Ինքը ոչ մի շանս չունի, մարդիկ շատ վատ կարձագանքեն: Ինքը թող մտածի, երևի նորից 1998-ի պատմությանն են ուզում շարունակություն տալ: 1998-ին էլ այդպես սկսվեց, նորից սկսեցին խոսել Ղարաբաղից, ասեց՝ ես պետք է լինեմ, ղարաբաղցիները պետք է լինեն: Դե հիմա բոլորն էլ կարող են ասել, որ թեկնածություն եմ դնում, բայց թող ինքը նախ իր անցյալը դնի կշեռքի վրա, հետո նոր այդպիսի արտահայտություն անի: Սա ոչ 1998 թվականն է, ոչ 2003 թվականը, ոչ էլ 2008 և 2013 թվականները: Հիմա բոլորն էլ ամեն ինչ հասկանում են, մենք բոլորս միահամուռ կլինենք և թույլ չենք տա: Իսկ թե ոնց կորոշի իշխանությունը, այ դա արդեն մի քիչ մտածելու տեղիք է տալիս բոլորին: Այսօր որ դրանք գլուխ են բարձրացրել, դա հենց բռնել-բաց թողնելու հետևանքն է: Մեզ համար էլ է տհաճ, որ արդեն 13 տարի է՝ մենք սպասում ենք արդարության»,- հավելեց Ֆարմանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում