Tuesday, 23 04 2024
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան

Մորը թույլ չէին տալիս, որ գոնե հեռախոսով խոսի որդու հետ. ինչ է կատարվում Ջավախքում, երկու օրում՝ երեք ինքնասպանություն

Ջավախքում հունվարի 27-28-ը տեղի է ունեցել 3 ինքնասպանություն: Ինքնասպանություն գործածներից մեկը Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր կինն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հենզել Մկոյանը նշեց, որ մյուս դեպքերի մասին ոչինչ չգիտի. «Մենք մեր ողբերգությամբ ենք զբաղված: Երևի լավ կյանքից չի էլի, որ մարդիկ չեն կարողանում Ռուսաստան գնալ, իրենց աշխատանքով ապահովել:

Իհարկե, մեր հարսի դեպքը սոցիալական խնդիրներով չի պայմանավորված, բայց մյուսները երևի դրանով են պայմանավորված»,- ասաց նախկին պատգամավորը: Եթե մյուս երկու ինքնասպանությունները, հավանական է, որ սոցիալական խնդիրներով էին պայմանավորված, Հենզել Մկոյանը պնդում է, որ իր եղբոր կնոջ հետ տեղի ունեցածը քաղաքական պատճառների հետևանք է:

Հիշեցնենք, որ 2020-ի մարտի 26-ին Ախալքալաքի «Գոլդ» սրճարանի մոտակայքում վեճ էր ծագել Ախալքալաքի նախկին ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի և պատգամավոր Հենզել Մկոյանի և կողմերի համակիրների միջև, հնչել էին կրակոցներ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մկոյանը պատմել էր, թե ինչից է ծագել վեճը. «Իմ եղբայրը, որ խոշոր գործարար է, հարյուրավոր մարդիկ են իր մոտ աշխատում, իրենից 30 տարի փոքր տղան իրեն ասել է՝ փոշի հանեցիր վրաս: Ինքն էլ ասել է՝ ի՞նչ փոշի, սաղ քաղաքը փոշի է, որից հետո իրեն քարով խփել էր: Ամեն ինչ դրանից է սկսվել: Դրանից հետո այդ տղային չպատժեցին: Իսկ ամսի 26-ին 12-րդ դասարանցի իմ եղբոր տղան մեքենայով գնացել է, Սամվել Պետրոսյանը հայհոյել է: Տղային թվացել է, որ ուրիշին է հայհոյել, գնացել եկեղեցու կողքով պտտվել, նորից է եկել այդտեղով անցել, նա էլ թե՝ լավ ա եկար, հենց քեզ եմ ասում, ու նորից է հայհոյել:

Եղբորս տղան եկել և իմ տղաներին ու զարմիկներին ասել է՝ եկեք գնանք իր տղային տեսնենք, հարցնենք, թե ինչ են ուզում մեզնից: Գնացել, տղային են ասել, նա էլ հորն է ասել»։ Մկոյանի եղբոր որդուն 2020 թվականի մարտի 29-ին կալանավորել էին։ Նա մեղադրվում է հրազենի օգտագործման միջոցով կատարած խուլիգանության համար:

Հարցին՝ որքանո՞վ եղբոր կնոջ ինքնասպանությունը կարող էր կապ ունենալ նախկին պատգամավորի քաղաքական գործունեության հետ, նշեց, որ մի քանի հարց կա:

«Առաջինը, որ այդ նախկին ոստիկանապետը առաջին կրակողն ինքն էր: Երբ որ մարդը երեք անգամ ճակատային կրակում է, ինքն է մեղավոր, իսկ էն փոքրիկ երեխան, որ, ընդամենը տեսնելով, որ իր հորեղբոր վրա է կրակում, վերցրել է զենքն ու վազել է: Դրա համար 18 տարեկան տղային նստեցրին ու մորը թույլ չէին տալիս, որ գոնե հեռախոսով որդու հետ խոսի: Ինքը շատ ազդվեց դրանից: Ես այդ ժամանակ պատգամավոր էի: Միշտ գալիս լալիս էր, ասում էր՝ թողեք գոնե մի անգամ հետը խոսեմ: Դրանից մեկ տարի առաջ նրա մարմնի մեջ 6 սմ չափի կիստա էին տեսել և ասել էին, որ իրեն չի կարելի սթրեսներ ապրել, կարող է վատ բան դառնա: Մայրը շատ էր մտածում, որ որդին բանտում է նստած, ու չեն թողնում խոսել:

Երկրորդը՝ օգոստոսի 21-ին իր ամուսնու մեքենան պայթեցրին, հրաշքով կյանքը փրկվեց եղբորս: Դա էլ էր իր վրա ազդել: Հետո սկսվեցին քաղաքական հալածանքները, երբ ես իմ թեկնածությունը դրեցի: Սկսեցին ստուգումները իր ամուսնու ֆիրմաներում: Այդ ամենն անդրադարձավ, և այդ կենսուրախ կինը չդիմացավ»,- ասաց նա:

Այնուամենայնիվ, Հենզել Մկոյանը նշեց, որ նախկին ոստիկանապետի հետ լարվածությունն, արդեն մեկ տարի է, չկա:

 

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում