Bitcoin-ը աճել է 19%-ով այն բանից հետո, երբ SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասքը Twitter-ի իր ստորագրությանը ավելացրեց #bitcoin հեշթեգը:
Ըստ CoinDesk-ի, 15.50-ին կրիպտոարժույթի արժեքն աճեց՝ հասնելով 37,6 հազար դոլարի:
Դրանից մեկ ժամ առաջ բիթքոինի գինը տատանվում էր 32,1 հազարից 32,6 հազար դոլարի սահմաններում:
Անցած օրվա ընթացքում բիթքոինը աճել է 10,13%-ով՝ հասնելով 33,4 հազար դոլարի: