Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 669 նոր դեպք: Այս մասին այսօր հայտարարվել է COVID-19- ի դեմ պայքարի միջգերատեսչական խորհրդի գործառնական շտաբում:
Ըստ «Նովոստի-Գրուզիա»-ի՝ տվյալները ստացվել են 19,311 թեստերի հիման վրա, ինչը շուրջ երկու հազարով ավելի է նախորդ օրվա համեմատ, երբ հայտնաբերվել է COVID-19 723 նոր դեպք: Երկրում դեպքերի ընդհանուր թիվն ուրբաթ առավոտյան ավելացել է՝ կազմելով 256 956: