Saturday, 22 06 2024
Հանրաքվեն դրական ընկալում կունենա Արևմուտքում. լավ գաղափար է՝ անկախ ինտեգրման արագությունից
Շատ ավելի ռիսկային է մնալը Ռուսաստանի անվտանգային համակարգում․ դեպի Արևմուտք շրջադարձն անհրաժեշտ է
21:45
Հոլոքոստը վերապրած 102-ամյա կինը` Գերմանիայի Vogue-ի շապիկի աստղ
Ո՞ր թվականին է Երևանում եղել ամենաշոգ հունիսը
ԿԳՄՍ նախարարության և Հնդկաստանի դեսպանատան համագործակցությամբ Երևանում նշվել է Յոգայի միջազգային օրը
Փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված հարցը
Կարևորվել է ուղիղ օդային չվերթների գործարկումը․ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում է
20:30
Մեքսիկայում ծայրահեղ շոգից մահացածների թիվը հասել է 155-ի
20:15
Հռոմի պապն ու ՌԴ դեսպանը քննարկել են Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկները
Արագածի տարածաշրջանում կատարվում են գծանշման աշխատանքներ
ՀՀ վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմ
Ադրբեջանը մեկ օրվա մեջ երկրորդ ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ
19:15
Ղազախստանից զբոսաշրջիկը ձերբակալվել է Պոմպեյում հնագիտական հուշարձանը վնասելու համար
ԱՄՆ-ում ռուսական վիզաների կենտրոններ փակման դեպքում Մոսկվան համարժեք պատասխան կտա. Զախարովա
18:45
Ամերիկյան ավիակիր նավը ժամանել է Հարավային Կորեա՝ զորավարժություններ անցկացնելու
18:30
Իտալիայի ափերի մոտ ներգաղթյալների նավ է խորտակվել. մահացածների մեջ կան անչափահասներ
18:15
Իրաքը ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու վերաբերյալ Հայաստանի որոշումը
Բաքվում՝ Իրանի «ղաջարական իմպերիային» սպասելիս
Քաղաքացին ցանկացել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով ժայռից
Caesar-ը իրեն լավագույնս է դրսևորել Ուկրաինայում. հեշտ և արագ յուրացվող զինատեսակ է
Վիլեն Գաբրիելյանը կգործուղվի Նյու Յորք
Ռուսական ականջներից բացի տեսնում եմ նաև ոտքեր, ձեռքեր. դադարեցրե’ք շարժումը, գոլորշու է նման
17:09
Լեհ երկրպագուները անկարգություններ են արել Գերմանիայում, շշեր շպրտել ոստիկանների ուղղությամբ
Իսրայելի կեղծ ու մտացածին մեղադրանքը Հայաստանին
Սահմանադրական հանրաքվե առաջիկայում չի լինելու․ Դանիել Իոաննիսյան
Խոշոր հրդեհ Աստանայի բնակելի համալիրներից մեկում
16:15
Հորդառատ անձրևներն ու ձնհալը շվեյցարական և ֆրանսիական Ալպերի որոշ հատվածներում համատարած ջրհեղեղների պատճառ են դարձել
ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնել վաստակաշատ դերասանուհու ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին
Լալա Մնացականյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 23-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում
15:30
Քուվեյթը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը

Քաշաթաղից տեղահանվածներին զանգում և խաբեությամբ կանչում են կառավարության մոտ. քաշաթաղցիները մերժել են՝ քաղաքական խաղերի չեն մասնակցում

16+ ուժերի ներկայացուցիչները զանգահարել են Քաշաթաղի շրջանից տեղահանվածներին և կանչել կառավարության մոտ՝ պատճառաբանելով, թե կառավարությունում իրենց հարցն է քննարկվելու։ Սակայն ավելի ուշ պարզել են, որ իրենց այդպիսով խաբում են, որպեսզի տանեն հանրահավաքի։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղի բնակչուհին։ «Կոնկրետ մեր գյուղից չորս հոգու զանգել էին ու ասել, որ գյուղի մնացած բնակիչներին տեղյակ պահեն, որ այսօր գնանք կառավարության շենքի մոտ՝ մեր տների հարցը լուծելու։ Մեզ ասացին՝ բոլոր թղթերը հավաքեք ու եկեք կառավարության շենքի մոտ։ Բայց մենք շատ արագ հասկացանք, թե ինչի են մեզ Բանակի օրով, ոչ աշխատանքային օրով կանչում կառավարության մոտ։ Մենք առաջվա միամիտը չենք։

Բոլորս էլ իրար հետ պայմանավորվեցինք, որ չգնանք, քանի որ բոլորս էլ հասկացել էինք, որ մեզ կանչում են այսօրվա իրենց հավաքին մասնակից դարձնելու համար»,-ասաց մեր զրուցակից քաշաթաղցին՝ հավելելով, որ զանգահարել են իրար ու պարզել, որ ոչ մեկն էլ չի գնացել Հանրապետության հրապարակում սպասվող հավաքին։ «16-17+ կոչվածները ուզում էին մեզ խաբելով տանել հրապարակ, որ ցույց տային, թե Ղարաբաղից տեղահանված ժողովուրդը դեմ է Նիկոլ Փաշինյանին։ Բայց մենք բոլորս էլ շատ սիրում ենք մեր իշխանություններին, պաշտում ենք մեր վարչապետին ու իր կողքին ենք։ Նա յուրաքանչյուրիս ցավով ապրում է, մեր հոգսը կիսում է, մեզ շատ լավ պահում է Հայաստանում։ Հիմա այդպես ստացվեց, շատ բան կորցրինք, բայց մարդիկ ավելի թանկ բան են կորցրել՝ իրենց երեխեքին։ Մենք այս ամենը շատ լավ հասկանում ենք ու երբեք 17 ուժերի կողքին չենք կանգնելու՝ մանավանդ որ փորձում են մեզ խաբելով տանել։ Զանգողները անգամ չէին ներկայացել։ Զանգում, հարցնում էին՝ դուք Քաշաթաղի՞ց եք, բնակարա՞ն եք կորցրել, հավաքեք ձեր բոլոր փաստաթղթերը և եկեք կառավարության շենքի մոտ՝ ձեր հարցերով պետք է մտնենք կառավարություն։ Բայց բոլորը մի մարդու նման հասկացել էին, թե ինչի համար են մեզ կանչում։ Կոնկրետ ես իմ գյուղի բոլոր բնակիչներին զանգեցի ու ասացի, որ մեզ խաբում են, ու ոչ մեկ չգնաց»,- ասաց քաշաթաղցի կինը՝ հավելելով, որ իրենք որևէ դավադիր քաղաքական գործընթացների չեն խառնվելու, իշխանության կողքին են։ «Թող ասեն՝ նիկոլական, թող ինչ ուզում են ասեն, թող 30 տարի վարձով ապրեմ, բայց նման կեղտոտ խաղերի մեջ չենք մտնելու։

Մեր վարչապետը մեզ խոստացել է, որ ոչ մեկս անտուն չի մնալու։ Մենք բնակարան կունենանք, թե երբ, չգիտեմ, բայց կսպասենք։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ պատերազմ է եղել, ու նաև շատ լավ հասկանում ենք, թե պատերազմի ակունքները որտեղից են գալիս, որ թվականից են գալիս։ 20-30 տարի երկիրը քանդեցին, կերան, թալանեցին, վաճառեցին ու բերեցին երկիրը հասցրին էս օրին ու հիմա էլ ուզում են այդ ամենը փաթաթել մեր վարչապետի վզին։ Իսկ մենք այս ամենը շատ լավ հասկանում ենք ու, անկախ ամեն ինչից, վարչապետի կողքին ենք։ Ես ամբողջ Քաշաթաղի շրջանի մասին չեմ կարող խոսել, բայց իմ գյուղի 70 տոկոսը մեր վարչապետի կողքին է։ Կարեն Դեմիրճյանից հետո մենք տեսել ենք Նիկոլ Փաշինյան։ Մենք ուրիշ առաջնորդ չենք տեսել»,- եզրափակեց քաշաթաղցի կինը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում