Իրանի իշխանությունները հայտարարել են Նաթանզի միջուկային օբյեկտի վրա ցենտրիֆուգներ տեղադրելու մասին՝ հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով Ալ-Հադաս հեռուստաալիքին:
Հեռուստաալիքը նշում է, որ ընդհանուր առմամբ տեղադրվել է 1000 ցենտրիֆուգ:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը պարզաբանել է, որ դրանք օգտագործվում են ուրանի հարստացման համար: