Saturday, 20 04 2024
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի

Խնդիր, որ պետք է լուծեն Կաթողիկոսն ու ենթակաները

Հունվարի 28-ին հայկական Բանակի օրվա առիթով Եռաբլուր կատարած այցի ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը պատասխանել է լրագրողների հարցերին, այդ թվում՝ վարչապետի հրաժարականի հորդորի վերաբերյալ, որ Գարեգին Երկրորդը հղել էր դեռևս նախորդ տարի: Վեհափառը վերահաստատել է, որ իրենց դիրքորոշումներում չի փոխվել ոչինչ՝ միաժամանակ նշելով, թե երկիրը երբեք չի եղել այսպիսի ծանր վիճակում: Գարեգին Երկրորդը ասել է նաև, թե եկեղեցու դիրքորոշումը պետք չէ ասոցացնել այս կամ այն քաղաքական խմբի դիրքորոշման հետ, այն վերքաղաքական է:

Ինչ խոսք, Վեհափառ Հայրապետը երբեք չի ասի, որ եկեղեցին ունի քաղաքական դիրքորոշում, սակայն վերջին շրջանում նրա հռետորաբանությունը այդուհանդերձ վկայում է, որ ՀԱԵ ղեկավարությունը ունի կայացված քաղաքական կամ ներքաղաքական որոշումներ: Հակառակ պարագայում, բացի հրաժարականի կոչից, ՀԱԵ-ն նաև կտար հանրային և պետական կյանքի զարգացման ուղենիշներ, իսկ դրանք պետք է ենթադրեին նաև հորդորներ՝ ուղղված արմատական ընդդիմությանը, որոնք չկան:

Հունվարի 6-ին Սուրբ ծննդյան տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը վկայեց, որ Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությունը կայացրել է ներքաղաքական գործընթացների մասնակցության որոշում, իհարկե ամենևին ոչ ուղիղ մասնակցությամբ՝ ինչպես կուսակցությունները, բայց բավականին նկատելի: Համենայնդեպս, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, օրինակ, խոսում է ներքին սխալների և բաց թողնված հանգամանքների մասին, որոնք բերել են պարտության, դա արդեն քաղաքականություն է, որովհետև այդ ամենի մասին խոսելու համար կա՛մ պետք է քաղաքական դիրքավորում, կա՛մ մասնագիտական քննություն: Այլապես ով գիտե, թե որն է եղել պատերազմի և պարտության հանգեցրած սխալը, երբ է եղել այն, որտեղ և այլն: Ընդ որում, եթե անգամ Վեհափառը այդ սխալները տարածում է ամբողջ հետանկախական շրջանի վրա, միևնույն է, դա նույնպես քաղաքականություն է, որովհետև մինչ այդ Վեհափառն ու ՀԱԵ ղեկավարությունը լռել են այդ շրջանում: Դա նշանակո՞ւմ է, որ պետք է լռեն նաև այժմ: Բոլորովին:

Եկեղեցին չպետք է լռի, չպետք է լռեր նախկինում, չպետք է լռի այժմ, չպետք է լռի ապագայում: Հայ Առաքելական եկեղեցին չափազանց կարևոր և արժեքավոր կառույց է, հետևաբար այն ոչ միայն չպետք է լռի, այլև պետք է ունենա իր խոսքը՝ ծանրակշիռ խոսքը հանրային և ազգային կյանքում: Բայց հենց դրա համար շատ կարևոր է, որ այդ խոսքը լինի քաղաքական կոնյունկտուրայից առավելագույնս զատ, առավելագույնս հեռու: Դա չի նշանակում խուսափել որևէ քննադատությունից, որն ուղղված կլինի կառավարությանը: Բայց եկեղեցու խոսքի արժևորման ավելի լայն ճանապարհը թերևս դա չէ, այլ այն, թե ինչպիսի արժեքային, գաղափարական, հայեցակարգային ուղենիշներ կհաղորդվեն հանրությանը: Երբ դրանք հաղորդվեն, հանրությունն արդեն դրանց հիման վրա կկողմնորոշվի նաև քաղաքական ուղիներում՝ ընտրելով, թե հատկապես որ ուղին է առավելագույնս համապատասխանում այն լայն ճանապարհին, որ նկարագրում է ՀԱԵ-ն հանրության հետ իր երկխոսությամբ: Դա պետք է լինի Հայ Առաքելական եկեղեցու խոսքի առանցքը, ոչ թե վերաբերմունքը իշխանություն կամ ընդդիմություն եղած որևէ քաղաքական ուժի հանդեպ: Այդ վերաբերմունքը անմիջապես բերում է ՀԱԵ հետևորդ հայության շրջանում բաժանարար գծերի, որովհետև մարդկանց քաղաքական հայացքները տարբեր են, համակրանքները տարբեր են, ինչն էլ իր հերթին հանրության հայացքում քաղաքականացնում է եկեղեցին:

Այստեղ է գլխավոր խնդիրը, որից պետք է ապահովագրվի մեր ազգային կարևորագույն կառույցն ու ինստիտուտը, և ինչը պետք է լինի այդ կառույցի ղեկավարության գերխնդիրը: Առայժմ այդ խնդիրը լուծվում է խիստ անարդյունավետ: Հենց դա է նաև պատճառը, որ, իհարկե հարաբերական արդյունավետությամբ, աչքի են ընկնում ՀԱԵ-ն թիրախավորող խմբերը: Հակառակ դեպքում նրանք հայ ժողովրդի շրջանում չունեն և չեն ունենա ՀԱԵ հանդեպ նկրտումներում որևէ շանս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում