ԱԱԾ-ն ձերբակալել է Վահան Բադասյանին՝ Եռաբլուրում հնչեցևած հայտարարությւոնների համար։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ընթացքում հավաքված քաղաքացիներից մեկը։
Հիշեցնենք, որ այսօր Եռաբլուրում ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը կործանել է բանակը և նրան պետք է հեռացնեն ոչ միայն որպես պարտության խորհրդանիշ, այլև թշնամի․ «Հեռացնելու տարբեր ճանապարհներ կան ընդհուպ ֆիզիկապես հեռացնելը։ Դա ենթադրում է այն, որ թշնամուն պետք է վերացնենք, թեկուզ զենքի ուժով։ Այո ես գիտակցաբար սպառնալիքի կոչեր եմ անում, թող ԱԱԾ-ն ձերբակալի ինձ։ Ցանկացած մեկը պետք է ցանկանա թշնամուն ոչնչացնել։ Դա անհատները պետք է անեն։ Ես ինքս պատրաստ եմ դրան»,-ասել է Վահան Բադասյանը։