Tuesday, 23 04 2024
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը

Մինսկի խմբի համանախագահները այս շաբաթ կհանդիպեն. «ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հրաժարվում են ընդունել Ռուսաստանի այդ դիրքորոշումը»

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներն այս շաբաթ հանդիպելու են Լեհաստանում: Այս մասին Mediamax-ը տեղեկացել է Վիեննայում ԵԱՀԿ քարտուղարության աղբյուրից:

Խորհրդակցությունների ընթացքում միջնորդները քննարկելու են իրենց անելիքները հետպատերազմական շրջանում, ինչպես նաև առաջիկա այցը տարածաշրջան:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումների բացակայությունն այս ընթացքում պայմանավորված էր Միացյալ Նահանգներում իշխանափոխության գործընթացով: «Ներկա դրությամբ այդ ժամանակահատվածն անցել է։ ԱՄՆ-ն ունի ձևավորած նոր ղեկավար թիմ։ Ունի նաև դիրքորոշում Հարավային Կովկասում իր քաղաքականության վերաբերյալ։ Մենք գիտենք, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Հունաստանի միջև կա հուշագիր՝ այդ տարածաշրջանում Թուրքիայի գործողությունների հետ կապված։ Այս ամենը դառնում է մի քաղաքականություն, որը մեզ վերաբերում է այնքանով, որքանով մենք ակնկալում ենք ճնշում Ադրբեջանի ու Թուրքիայի վրա, որպեսզի վերականգնվի արդարությունը Արցախի կարգավորման հարցում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ղուկասյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանը դեռևս դեկտեմբերի 3-ին միացավ երեք արտգործնախարարների հայտարարությանը և այդ հայտարարության տեսքով իր համաձայնությունը ցույց տվեց Մինսկի խմբի ֆորմատի գործունեության շարունակությանը. «Ռուսաստանի համար ԵԱՀԿ գործընթացը կարևոր նշանակություն ունի, և Ռուսաստանը պատրաստ չէ այդ ֆորմատը տապալելու։ Սա ակնհայտ էր, ու նորություն չէ, որ Ռուսաստանը նույնպես շարունակում է իր մասնակցությունը Մինսկի խմբի շարքերում։ Այլ հարց է, որ Ռուսաստանն իր տեսլականը ներկայացրեց։ Ըստ իրեն՝ Մինսկի խումբը պետք է երկրորդական հումանիտար դեր խաղար, իսկ առաջնային դերակատարությունը իրենք տեսնում էին Ադրբեջանի ու Հայաստանի միջև կնքված այդ եռակողմ որոշման կատարման մեջ։ Բայց տեսանք, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը հրաժարվեցին ընդունել այդ դիրքորոշումը և կարծում են, որ Արցախի կարգավիճակը պետք է շուտափույթ լուծում ստանա, և միայն այդ դեպքում խնդիրը կարող է ունենալ երկարատև լուծում, կամ խաղաղությունը կունենա երկարատև հենարան»։

Ըստ մեր զրուցակցի՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան նաև հետևողական են Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում. «Այսինքն՝ կարծում են, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր Զինված ուժերը Արցախի տարածքից։ Այդ ամենը իհարկե իր ազդեցությունը կունենա Ադրբեջանի վրա, և մենք շուտով ականատես կլինենք դրա հետևանքներին»։

Արդյոք Մինսկի խումբը կշարունակի՞ գործել այն տրամաբանությամբ, որով գործում էր նախքան պատերազմը՝ հարցին ի պատասխան քաղաքագետն ասաց. «Ըստ հայտարարածի՝ այդ տրամաբանությունը չի փոխվել։ Այսինքն՝ Մինսկի խումբը համարում է, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է լուծվի արցախահայության հանրաքվեի միջոցով, և որ տարածաշրջան պետք է մտնեն միջազգային խաղաղարար ուժեր, և պետք է լինի միջանցք, որը կապելու է Արցախը Հայաստանի հետ։ Եվ այդ միջանցքը պետք է ունենա այն նույն կարգավիճակը, ինչը և կորոշվի Արցախի համար։ Դա մեզ համար շատ կարևոր է։ Այդ բոլոր դրույթները էապես փոխում են իրավիճակը պատերազմից հետո և լրացուցիչ անվտանգության երաշխիքներ են ստեղծում արցախահայության համար։ Գիտենք, որ այսօր այդպիսի երաշխիքներ չկան, և անվտանգության խնդիրը շատ լուրջ է։ Թեպետ ռուս խաղաղապահներն այնտեղ ներկա են՝ մարդիկ իրենց անվտանգ չեն զգում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում