Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր առաջին անգամ հայկական Բանակի օրը՝ հունվարի 28-ը, դիմավորում ենք ծանր սրտով ու մեծ ցավով: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանի հետ։
Թեև ռազմական պարտությունից հետո բոլորովին նոր և դժվարին հոգեբանական վիճակում, սակայն ազգային Բանակի օրը մենք շարունակում ենք դիմավորել հպարտությամբ: Որովհետև պարտվեցին բոլորը՝ քաղաքական էլիտաները, ռազմական էլիտաները, գրեթե բոլոր ինստիտուտները, բացառությամբ հայ զինվորից։ Մենք քառակի առիթ ունենք մեր զինվորներով հպարտանալու, այն հերոսական պատմություններով և անմոռանալի սխրանքներով, որ գործել են մեր սպաներն ու զինվորները, մեր պահեստազորայիններն ու կամավորականները պատերազմի դաշտում