ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իրանը կվերադառնա Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նոր պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, հեռարձակումը վարել է ԱՄՆ պետդեպը:
«Ինչ վերաբերում է Իրանին, ապա նախագահ Բայդենը հստակ նշել է, որ եթե Իրանը լիովին կատարի ԳՀՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները, ԱՄՆ-ը կանի նույնը»,- ասել է Բլինկենը:
Սակայն, ըստ ամերիկյան դիվանագիտության ղեկավարի, դեռ «գործը դրան չի հասել»:
«Իրանը չի պահպանում համաձայնագիրը մի շարք ուղղություններով, և եթե որոշի անել դա, վերադառնալ պայմանագրին, մեզանից որոշ ժամանակ կպահանջվի գնահատելու համար, թե արդյոք նա կատարում է իր պարտավորությունները»,- ասել է Բլինկենը: