Wednesday, 03 03 2021
01:00
Գիտնականներն ապացուցել են COVID-19-ի և մարդու արյան խմբի միջև եղած կապը
00:45
ԱՄՆ-ը երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները Ղրիմի պատճառով
Գերեվարվածների հարազատները փակել էին Շիրակի մարզպետարանի մուտքը
Դանակով ու կացնով միջադեպ Զվարթնոցում. մեկ անձ ձերբակալվել է
00:00
Շվեդիայում տղամարդը դանակահարել է ութ մարդու
Տեսչական մարմինները զգուշացնում են կորոնավիրուսի հետ կապված վերահսկողության խստացման մասին
23:30
ԱՄՆ-ը ցանկանում էր խորտակել ռուսական նավերը Սիրիայի ափերի մոտ. Fox News
Զորամիավորումներից մեկի հրամանատարը պարապմունք է անցկացրել ստորաբաժանումների հրամանատարների հետ
23:00
ԵՏՀ-ում նշել են հունվարին ԵԱՏՄ-ում առավել շատ թանկացած ապրանքները
22:45
Մյանմայում ցուցարարների և ոստիկանների բախումների հետևանքով զոհվել է 38 մարդ
Քաղաքական առևտուր է․ նախագահը անակնկալի բերեց բոլոր կողմերին
22:30
Բայդենի վարչակազմը ռազմական մեթոդներով ժողովրդավարություն չի պարտադրի այլ երկրների. Պետդեպ
90 օրը լրանում է. Ինչ որոշում է կայացնելու ԱՄՆ-ն Արցախի վերաբերյալ․ «ԿԱՄԵՐՏՈՆ»
Այս Սահմանադրությամբ անհնար է յոլա տանել երկիրը․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
Արցախը շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել՝ անկախության միջազգային ճանաչման, առնվազն նախկին ինքնավար մարզի տարածքը վերականգնելու ուղղությամբ. ԱՀ նախագահ
Վարչապետին զգուշացնում եմ՝ քո կյանքին վտանգ է սպառնում
21:50
ԱՄՆ-ն հայտարարել է, թե ով է 21-րդ դարում իր հիմնական աշխարհաքաղաքական մրցակիցը
Զարեհ Սինանյանը Մոսկվայում հանդիպել է Հայ իրավաբանների ասոցիացիայի անդամների հետ
21:30
COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը մոտենում է 115,5 միլիոնին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 1558 հա տարածք
21:10
Գիտնականները կասկածի տակ են առել բժշկական դիմակների վերաբերյալ տարածված պնդումը
21:00
ԱՀԿ-ն չի երաշխավորում կորոնավիրուսի դեմ պատվաստման անձնագրի կիրառումը
20:50
Լիտվան հրաժարվել է Բելառուսին հանձնել Տիխանովսկայային
20:40
COVID-19ի դեմ հազարավոր չափաբաժին կեղծ պատվաստանյութեր են առգրավվել Հարավային Աֆրիկայում և Չինաստանում
Թուրքիայի իշխանությունները մտադիր են փակել քրդամետ HDP կուսակցությունը
Երկու կողմերը երկիրը սարքել են շախմատի դաշտ․ Գագիկ Սարուխանյան
Ազգային ժողովրդավարական բևեռ կարևոր որոշում է կայացրել․ հայտարարություն
20:10
Ուկրաինան դուրս է եկել բջջային կապի վերաբերյալ ԱՊՀ պայմանագրից
Բանակն ասաց՝ մեր թշնամին Փաշինյանն է, ինքը պիտի հեռանա․ Վազգեն Մանուկյան
Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպեր չեն արձանագրվել

Մի հարց տվեք գոնե ՌԴ նախագահին

Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը հետևողականորեն կյանքի է կոչվում՝ Դավոսի միջազգային համաժողովի իր ելույթում ասել է ՌԴ նախագահ Պուտինը: Դավոսի հեղինակավոր համաժողովը այս տարի անցկացվում է առցանց տարբերակով՝ պայմանավորված համավարակով:

Պուտինը նոյեմբերի 9-ի համաձայնագրի հետևողականորեն կյանքի կոչվելու մասին հայտարարությունն անում է ԵԽԽՎ-ում Հայաստանի կառավարող մեծամասնության և ընդդիմության պատգամավորների ելույթների ֆոնին, որոնցում եվրոպական կառույցն ու միջազգային հանրությունը որոշակի կոշտ անդրադարձի են արժանանում անտարբերության համար: Այդ ելույթներն անշուշտ տեղին են, անհրաժեշտ, սակայն նույն ուժերի ներկայացուցիչները գուցե թեկուզ պարզ հարցեր բարձրացնեն ՌԴ նախագահի առաջ, թե այդ ի՞նչն է հետևողականորեն կյանքի կոչվում, երբ Ադրբեջանը հրաժարվում է կյանքի կոչել համաձայնագրի 8-րդ կետը՝ ռազմագերիների վերադարձը: Գոնե մեկ անգամ Հայաստանի քաղաքական ուժերը հարց բարձրացնեն ՌԴ նախագահի առաջ, ինչը ըստ էության ունի ավելի առարկայական նշանակություն՝ հաշվի առնելով այն, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կնքվել է ոչ թե ԵԽԽՎ կամ որևէ այլ միջազգային կառույցի, այլ ՌԴ հովանու ներքո, իսկ Արցախում տեղակայվել են ոչ թե միջազգային, այլ ռուս խաղաղապահներ, Արցախը դարձել է ռուսական ռեգիոնալ քաղաքականության հենակետ: Իհարկե, այդ հանգամանքը որոշակիորեն նաև ՌԴ համար է պատերազմի հետևանք, քանի որ Ռուսաստանը ըստ էության ստիպված է եղել կիսել Կովկասը Թուրքիայի հետ:

Ամբողջ հարցն այն է, սակայն, որ Կովկասը կիսում են Ռուսաստանն ու Թուրքիան, մինչդեռ հայկական քաղաքական դասը ռազմագերիների հարցը բարձրացնում է Եվրոպայի առաջ, իսկ Հայաստանում, օրինակ, բարձրացնում ռուսական նոր ռազմակայանի հարց: Ընդ որում, այստեղ շատ էական է այն, թե ինչպիսին են ընդդիմության պահվածքը, հռետորաբանությունն ու շեշտադրումները, որովհետև այդ իմաստով Հայաստանում իշխանությունը օբյեկտիվորեն մշտապես եղել է կաշկանդված, ինչպես, օրինակ, 2012-16 թվականներին էր:

Ինչպես այդ ժամանակ Հայաստանի համար անվտանգային առումով խիստ բացասական նշանակություն ունեցավ այն, որ ընդդիմությունը մրցակցում էր Ռուսաստանին ավելի հավատարիմ լինելու հարցում, ոչ թե դնում էր Հայաստանի կենսական շահերին առնչվող խորքային հարցադրումներ, այդ թվում՝ ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական գործակցության առնչությամբ, այնպես էլ այժմ Հայաստանում ընդդիմադիր դիրքավորում ունեցող տարբեր ուժեր ու ձևաչափեր մրցակցում են Ռուսաստանի շահերին հավատարիմ լինելու երդումների ուժգնության ու խորության հարցում:

Դա է նաև Պուտինին թույլ տալիս արձանագրելու, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը իրականացվում է հետևողականորեն՝ չնայած այն հանգամանքին, որ հայ ռազմագերիները սպասում են Բաքվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});