Tuesday, 23 04 2024
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության

Վազգեն Մանուկյանը հոգեվարքի մեջ գտնվող խեղկատակ է. Նա հիմա պետք է բանտախուցը կիսեր Նաիրի Հունանյանի հետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր, գործարար Մանվել Ղազարյանը։

Պարոն Ղազարյան, ընդդիմադիր որոշ ուժեր Վազգեն Մանուկյանի ղեկավարմամբ նախօրեին Արարատի մարզում էին։ Վազգեն Մանուկյանը մի շարք ուշագրավ, սկանդալային հայտարարություններ է արել այդ հանդիպման ժամանակ։ Ինչպե՞ս եք գնահատում նրա այդ գործելակերպը, մարդկանց հետ այդ ոճով խոսելը։

– Վազգեն Մանուկյանը հատուկ է հենց Արարատի մարզում խոսել շենքեր գրավելու, ապստամբության մասին։ Այդպիսով նա ապացուցում է, որ ինքը իր էությամբ է այդպիսին և իր էությամբ Հոկտեմբերի 27-ի ամենամեծ մեղսակիցներից մեկն է։ Նա այսօր պետք է բանտախուցը կիսեր Նաիրի Հունանյանի ու նրա եղբոր հետ, ոչ թե 20 տարի շարունակ ազատ ապրեր մեր երկրում, տարբեր պաշտոններ զբաղեցներ, աշխատավարձ ստանար։ Իմ կարծիքով՝ ժամանակի իշխանությունները հենց այսօրվա նպատակով էլ նրան պահել էին։ Պահել էին, որ ինչ-որ պահի օգտագործեին, և այսօր հանել ու օգտագործում են։

Նկատի ունեք Ռոբերտ Քոչարյանի՞ն, թե՞ Սերժ Սարգսյանին։ 

– Ես չեմ ուզում անուններ տալ, բայց օրվա իշխանությունները նրան վստահաբար պետք է ուղարկեին Նաիրի Հունանյանի հետ բանտախուցը կիսելու, բայց պահեցին, Հանրային խորհրդի նախագահի պաշտոն տվեցին, որ հիմա քաղաքական աղբ տարածի։ Սակայն իմ համոզմամբ՝ ինքն ավարտված, վերջացած քաղաքական գործիչ է։ Նա վերջին իր ոչ ադեկվատ ելույթներով է ցույց տալիս, որ ավարտված է ու քաղաքական քարտեզի վրա տեղ զբաղեցնել չի կարող։ Ես շատ զարմանում եմ, որ կուսակցություններ կան, որ նրա հետ շրջում են մարզից մարզ և փորձում են որոշակի դերակատարություն ստանձնել Վազգեն Մանուկյանին վարչապետ դարձնելու հարցում։ Բայց դեռևս 90 թվականին, երբ նրան ընձեռվեց այդ հնարավորությունը, նա մեծամտորեն հրաժարական տվեց՝ կարծելով, թե երկիրն առանց իրեն չի կարող։ Բայց երբ տեսավ, որ լավ էլ առանց իրեն ստացվում է, նա դրանից հետո անընդհատ կարծես վրեժ է լուծում մեր երկրից՝ ապացուցելով, որ ինքը հայկական տապան ասվածից վաղուց թռել է։ Նա հոգեվարքի մեջ գտնվող մարդու տպավորություն է թողնում ամեն օր։ Մենք կարող էինք առհասարակ արգելել նրա մուտքը Արարատի մարզ, բայց մեծահոգաբար թույլ տվեցինք, որ գա։ Եկավ ու շատ լկտի պահեց իրեն՝ ևս մեկ անգամ մեզ ասելով, որ նա Վազգեն Սարգսյանին սպանողներից մեկն է։ Իր այդ կեցվածքը մեզ համար շատ վիրավորական է։

Դուք հիմա ռեալ վտանգներ տեսնո՞ւմ եք Վազգեն Մանուկյանի հայտարարությունների մեջ, երբ նա ասում է, որ կդիմեն ապստամբության և այլն։ Շատերն ասում են, որ նոր Հոկտեմբերի 27-ը լրիվ իրատեսական է։

– Այդ անձը ժամանակին համագործակցել է Նաիրի Հունանյանի ու նրա խմբի հետ։ Այդ կարգի մարդուց ամեն ինչ կարելի է  սպասել։ Ես զարմանում եմ, մեր իրավապահները ինչպես են թույլ տալիս, որ նման կարգի հայտարարություններ անող անձն ազատ շրջի երկրում, տարբեր մարզերում ու շարունակի նման հայտարարություններ անել ու ապականել երկիրը։ Բացի ապստամբությունից, նա հայտարարում է, որ գեներալներին կոչ է արել վերցնել իշխանությունը։ Նա պետք է կոչ աներ գեներալներին՝ ամեն մեկը իր տեղում ամուր բերդ սարքեին ու մեր տարածքները պաշտպանեին՝ օրինակ ծառայելով զինվորներին։ Բայց չէ, նա կոչ է արել իշխանությունը վերցնել։

Նման հայտարարությունը ապացուցո՞ւմ է, որ իրենք պատերազմից առաջ են ունեցել ոչ սահմանադրական ճանապարհով իշխանությունը զավթելու ձգտումներ։

– Նա 91 թվականից հետո, երբ հրաժարական տվեց, անընդհատ այդ երազների մեջ է ապրում և իրեն նորից տեսնում է երկրի ղեկավարի պաշտոնում։ Նա բազմիցս է ապացուցել, որ ամեն ինչի պատրաստ է, միայն թե  հասնի իր նպատակին։ Բայց ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը կարհամարհի այդ քաղաքական խեղկատակին, ու ոչ մի արժեքավոր ընդդիմադիր ուժ չի ձևավորվի նրա շուրջը։

Այսինքն՝ Դուք կարծում եք, որ «16+» ֆորմատը քաղաքական ապագա ունենալ չի՞ կարող, եթե այն ղեկավարում է Վազգեն Մանուկյանը։

– «16+» կոչվածն իրեն ամեն օր արժեզրկում ու ոչնչացնում է Վազգեն Մանուկյանի շուրջը գտնվելով։

Դե արդեն նկատելի է, որ այդ միավորումը կարող է փլուզվել. մեկ-երկու քաղաքական ուժ արդեն հեռացել են այդ ֆորմատից։

– Նրան՝ որպես հոգեվարքի մեջ գտնվող անտանելի գործչի, ընդհանրապես պետք է արհամարհել, որպեսզի նա իր քաղաքական վախճանը ունենա։ Նա վերածվել է քաղաքական ճիվաղի և որևէ անելիք չունի քաղաքական դաշտում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում