Wednesday, 03 03 2021
00:45
ԱՄՆ-ը երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները Ղրիմի պատճառով
Գերեվարվածների հարազատները փակել էին Շիրակի մարզպետարանի մուտքը
Դանակով ու կացնով միջադեպ Զվարթնոցում. մեկ անձ ձերբակալվել է
00:00
Շվեդիայում տղամարդը դանակահարել է ութ մարդու
Տեսչական մարմինները զգուշացնում են կորոնավիրուսի հետ կապված վերահսկողության խստացման մասին
23:30
ԱՄՆ-ը ցանկանում էր խորտակել ռուսական նավերը Սիրիայի ափերի մոտ. Fox News
Զորամիավորումներից մեկի հրամանատարը պարապմունք է անցկացրել ստորաբաժանումների հրամանատարների հետ
23:00
ԵՏՀ-ում նշել են հունվարին ԵԱՏՄ-ում առավել շատ թանկացած ապրանքները
22:45
Մյանմայում ցուցարարների և ոստիկանների բախումների հետևանքով զոհվել է 38 մարդ
Քաղաքական առևտուր է․ նախագահը անակնկալի բերեց բոլոր կողմերին
22:30
Բայդենի վարչակազմը ռազմական մեթոդներով ժողովրդավարություն չի պարտադրի այլ երկրների. Պետդեպ
90 օրը լրանում է. Ինչ որոշում է կայացնելու ԱՄՆ-ն Արցախի վերաբերյալ․ «ԿԱՄԵՐՏՈՆ»
Այս Սահմանադրությամբ անհնար է յոլա տանել երկիրը․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
Արցախը շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել՝ անկախության միջազգային ճանաչման, առնվազն նախկին ինքնավար մարզի տարածքը վերականգնելու ուղղությամբ. ԱՀ նախագահ
Վարչապետին զգուշացնում եմ՝ քո կյանքին վտանգ է սպառնում
21:50
ԱՄՆ-ն հայտարարել է, թե ով է 21-րդ դարում իր հիմնական աշխարհաքաղաքական մրցակիցը
Զարեհ Սինանյանը Մոսկվայում հանդիպել է Հայ իրավաբանների ասոցիացիայի անդամների հետ
21:30
COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը մոտենում է 115,5 միլիոնին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 1558 հա տարածք
21:10
Գիտնականները կասկածի տակ են առել բժշկական դիմակների վերաբերյալ տարածված պնդումը
21:00
ԱՀԿ-ն չի երաշխավորում կորոնավիրուսի դեմ պատվաստման անձնագրի կիրառումը
20:50
Լիտվան հրաժարվել է Բելառուսին հանձնել Տիխանովսկայային
20:40
COVID-19ի դեմ հազարավոր չափաբաժին կեղծ պատվաստանյութեր են առգրավվել Հարավային Աֆրիկայում և Չինաստանում
Թուրքիայի իշխանությունները մտադիր են փակել քրդամետ HDP կուսակցությունը
Երկու կողմերը երկիրը սարքել են շախմատի դաշտ․ Գագիկ Սարուխանյան
Ազգային ժողովրդավարական բևեռ կարևոր որոշում է կայացրել․ հայտարարություն
20:10
Ուկրաինան դուրս է եկել բջջային կապի վերաբերյալ ԱՊՀ պայմանագրից
Բանակն ասաց՝ մեր թշնամին Փաշինյանն է, ինքը պիտի հեռանա․ Վազգեն Մանուկյան
Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպեր չեն արձանագրվել
Մասկը նշել է դեպի Մարս թռիչքի համար նախատիպ տիեզերանավի գործարկման ամսաթիվը

Հայկական բանակը չի պարտվել, բանակը դեռ հաղթելու է

Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր առաջին անգամ հայկական Բանակի օրը՝ հունվարի 28-ը, դիմավորում ենք ծանր սրտով, խոցված հոգով ու մեծ ցավով: Թե ինչու է այդպես, կարծում ենք՝ կարիք չկա ներկայացնելու, բացատրելու, մեկնաբանելու որևէ մեկին: Արցախին ու Հայաստանին պարտադրված 44-օրյա պատերազմի պարտությունը, մեր հազարավոր հայրենակիցների կորուստը, Արցախի տարածքների կորուստն ու անհետ կորածների և ռազմագերիների հանգամանքը չեն թողնում որևէ այլ տրամադրության տեղ: Չեն թողնում որևէ այլ տրամադրության, բայց ոչ այլ զգացումի տեղ: Որովհետև ցավը, կսկիծը, վիշտը, կարոտը առկա են, սակայն ոչ՝ մեր ազգային հպարտության ու արժանապատվության հաշվին:

Թեև ռազմական պարտությունից հետո բոլորովին նոր և դժվարին հոգեբանական վիճակում, սակայն ազգային Բանակի օրը մենք շարունակում ենք դիմավորել հպարտությամբ: Պարտված պատերազմը ոչ միայն չի նվազեցրել մեր բանակով հպարտանալու իրավունքը կամ առիթները, այլև բազմապատկել է դրանք՝ այն հերոսական պատմություններով և անմոռանալի սխրանքներով, որ գործել են մեր սպաներն ու զինվորները, մեր պահեստազորայիններն ու կամավորականները պատերազմի դաշտում, Արցախին ու Հայաստանին պարտադրված անհավասար կռվում:

Մեր բանակը պատերազմի պարտությունից հետո էլ պարտված բանակ չէ, հաղթող բանակ է: Սա զուտ էմոցիա չէ, պաթետիկ զգայականություն չէ: Մեր բանակը անհավասար պատերազմում մղած մարտերով ցույց է տվել, որ լավագույնն է ռեգիոնում, ամենամարտունակն ու պատվախնդիրն է ռեգիոնում: Պարզապես անհավասար էին ուժերը, անհավասար էին զարգացման մակարդակները, անհավասար էին մոդելային հարթությունները, որում գտնվում էին զինված կողմերը: Այդ իմաստով պարտությունը ոչ թե բանակի, այլ առաջին հաղթանակին հաջորդած տարիներին Հայաստանի ռազմաքաղաքական կառավարման պարտությունն էր: Բանակը, զինվորը, սպան, կամավորն ու պահեստազորը արել են գուցե ավելին, քան կարող էին, քան հնարավոր էր:

Ըստ այդմ, այսօր մեր նույն բանակն է՝ խոցված, վիրավոր, զինակցի թանկ կորուստներ կրած, վրեժով լցված, ցավով համակված, բայց հաղթող, իր ուժով, կամքով, քաջությամբ, անձնվիրությամբ և մարտունակությամբ կասկածի որևէ տեղիք չտվող մեր բանակը: Բանակ, որը, սակայն, առերևույթ թշնամու ահռելի ուժին բախվելուց առաջ փաստորեն բախվել էր առաջին արցախյան հաղթանակի վրա անձնական բարեկեցություն կառուցած ու հաղթանակը մսխած ռազմաքաղաքական կառավարման համակարգի անարդյունավետությանը, որի հետևանքը ցավալիորեն պետք է զգացվեր հինգերորդ սերնդի պատերազմի դաշտում:

Ցավալիորեն ողբերգական և դառնագույն իմաստով բացառիկ հունվարի 28-ն այդ առումով պետք է ժամանակի մեջ իր բացառիկության մեջ վերափոխվի իբրև նոր մեկնակետի, որից պետք է սկսի հայկական պետականության նոր որակի և ըստ այդմ՝ այդ պետականության անվտանգության գերակա երաշխիք հայկական բանակի նոր մակարդակի ձևավորման, ըստ այդմ՝ մեր պետական նոր հաղթանակների կռման գործընթացը: Այն թանկ և անփոխարինելի մարդկային կորուստը, որ ունեցել է հայկական բանակը, պետք է անընդհատ իմաստավորվի հենց դրանով: Մեր հայրենակիցները, մեր երիտասարդ, լուսե սերնդի մի ահռելի շերտ իր կյանքը զոհել է հենց այդ վերափոխման հնարավորությունը պահպանելու համար:

Հավերժ հիշատակ ընկածներին և փառք հայկական բանակին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});