ԱՄՆ նոր պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Չինաստանի հետ հարաբերություններն անվանել է «ամենակարևորն» աշխարհում: Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցի ընթացքում, որը հեռարձակել է Պետդեպարտամենտը:
«Կարծում եմ, գաղտնիք չէ, որ Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև հարաբերությունները, հավանաբար, մեր կարևորագույն հարաբերություններն են աշխարհում», – նշել է Բլինկենը: