Geo News- ի փոխանցմամբ՝ «Պակիստանի միջազգային ավիաուղիների» օդաչուներից մեկը լրագրողներին պատմել է Փենջաբ նահանգում ՉԹՕ-ի հետ հանդիպման մասին:
Օդաչուն նշել է, որ Ռահիմյար Խան քաղաքի երկնքում անհայտ թռչող օբյեկտ է նկատել:
«ՉԹՕ-ն շատ պայծառ էր … Դա մոլորակ կամ աստղ չէր, այլ կարող էր տիեզերական կայան կամ Երկրի մոտ արհեստական մոլորակ լինել», – ասել է օդաչուն: