Հունվարի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166 669 դեպք, որոնցից 156 645-ն` առողջացած, 3067-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6195 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 643 606 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 1980 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության նոր 242 դեպք: Ունենք 592 առողջացած և մահվան 11 դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 762 է: