Ուկրաինան Ինտերպոլ է դիմել՝ Ղրիմ թռչող ինքնաթիռների որոնման նպատակով: Այս մասին հաղորդել է երկրի դատախազությունը: 2014 թվականից Կիևը համարում է, որ դեպի տարածաշրջան թռիչքները օրենսդրության խախտում են: Ուկրաինական դատարանը հեռակա կարգով կալանավորել է մի շարք ինքնաթիռներ: Դատախազությունը դիմել է Ինտերպոլի բյուրո և խնդրել որոնել դեպի թերակղզի թռչող օդանավերը: