Monday, 01 03 2021
Փոխադարձ մեղադրանքներ և լարվածություն թուրք-իրանական հարաբերություններում
13:53
Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 5-րդը և դեռևս Հայաստանի դրոշի ներքո է
13:50
ԱՄՆ-ում COVID-19-ի պատճառով հոսպիտալացվածների թիվը նվազել է մինչև նոյեմբերի մակարդակ. NY Post
Բաղրամյան պողոտայում «Մարտի 1»-ի կրակողներն են․ նոր «Մարտի 1» նրանց չի ներվելու
Անվտանգության խորհուրդը նախագահին առաջարկում է բավարարել ՀՀ վարչապետի` ԳՇ պետին պաշտոնից ազատելու միջնորդությունը
«Մարտի 1»-ով իշխանության եկածները մինչ այսօր ուրվականի պես հետապնդում են մեզ իրենց արյունոտ ձեռքերով
13:20
ՀՀ վարչապետին «Իսկանդեր»-ի մասին ճիշտ չի զեկուցվել
Գյուղապետերի վիդեոները սարքած են. մարդիկ իրենք իրենց են ձայնագրել. Հայկ Սարգսյան
13:16
Թրամփը հայտարարել է, որ կարող է որոշել կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում
Արտահերթ ընտրություններ անցկացնելու ուղղությամբ պատրաստ ենք գործնական քայլեր անել. Մակունց
13:13
Աշխարհի բնակիչների 10 տոկոսից պակասը COVID-19- ի նկատմամբ հակամարմիններ ունի․ ԱՀԿ
Հոգեհանգստյան կարգ՝ Ս. Սարգիս եկեղեցում ի հիշատակ Մարտի 1-ի զոհերի
Նաթանյահուն Իրանին մեղադրել է Օմանի նեղուցում իսրայելական նավի վրա գրոհի մեջ
Մի քանի բարձրաստիճան զինվորականներ փորձ կատարեցին խառնվել ներքաղաքական գործընթացներին. Արարատ Միրզոյան
ԱԺ հանձնաժողովը փակ ռեժիմով կքննարկի Ադրբեջանում պահվող գերիների վերաբերյալ հայտարարության նախագիծը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել է Անվտանգության խորհրդի նիստ
12:30
ՀՀ նախագահը՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի վերաբերյալ կայացրած որոշման մասին
Ինչ տեղի ունեցավ Մարտի 1-ին. այսօր առավել քան երբևէ կարևոր եզրահանգում
Դատախազությունը հերքում է Գևորգ Բաղդասարյանի վերաբերյալ լուրերը
ԱԺ շենքի դիմաց Հակոբ Ասլանյանին հարվածած անձը ձերբակալվել է
«Մարտի 1»-ը մնում է նախկին երկու իշխանությունների հակամարդկային, մարդասպան դիմագծի վկայությունը
12:00
Բայդենը հատուկ ներկայացուցչին Աֆղանստան է ուղարկել
Այսօր սպասվող իրադարձություններն անխոս կազդեն գործընթացների վրա․ Արման Բաբաջանյան
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը իր վճռական «ոչ»-ն է ասում նախկին համակարգին
Երևան-Սևան ճանապարհին ողբերգական վթարի հետևանքով մահացել է Ջրվեժի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղը. կա վիրավոր
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը լինելու է այնտեղ, որտեղ Հանրապետությունն է․ Արման Բաբաջանյան
ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 1 535 հա տարածք
Հայաստանի 6 մարզերում ձյուն է տեղում. Ոստիկանությունը զգուշացնում է
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար. կուտակված բեռնատարների թիվը 430 է
Մեկ շաբաթում գրանցվել է 163 արտակարգ դեպք. արձանագրվել է 6 մահ․ ԱԻՆ

Ինչու է Ռուսաստանի դեսպանն ակտիվացել. Նրա հանդիպումներն իրականում տողատակ ունեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ակտիվացել է: Նա մեկ շաբաթվա ընթացքում հանդիպումներ է ունեցել ոչ միայն խորհրդարանական ընդդիմադիր ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարներ Գագիկ Ծառուկյանի և Էդմոն Մարուքյանի հետ, այլ նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և նույնիսկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

Իհարկե, առաջին հայացքից նորմալ է, որ մեզ համար դաշնակից և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ հանդիսացող երկրի դեսպանը հանդիպում է քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ, և, առավել ևս, երբ, պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, քննարկումների թիվ մեկ թեման եղել է Ադրբեջանում առկա հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք:

Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս հանդիպումներն իրականում տողատակ ունեն. Ռուսաստանի Դաշնությունն այսպիսի հանդիպումներով և նման օրակարգով փորձում է ցույց տալ և ապացուցել, որ ղարաբաղյան հակամարտության հարցում հենց իրենք ունեն որոշիչ նշանակություն, և, առանց Ռուսաստանի Դաշնության դերակատարման, ոչ մի հարց չի կարող լուծվել տարածաշրջանում, առավել ևս՝ հայ ռազմագերիների վերադարձը:

Սակայն հետաքրքիր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ հանդիսացող երկրներից միայն Ռուսաստանի Դաշնությունն է թերևս ակտիվ, սա է միակ կառույցը, որ մանդատ ունի լուծելու ղարաբաղյան հակամարտության հարցը: Իսկ ի՞նչ հանդիպումներ են ունեցել մյուս դեսպանները, և ի՞նչ հարցեր են քննարկվել:

«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրություն կատարեց, թե ինչ հրապարակային հանդիպումներ են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ մյուս երկրների դեսպանները։ Հունվարի 20-ին ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանն ընդունել է ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթին և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին. սա եռակողմ ֆորմատով եզակի հանդիպումներից մեկն էր: Նույն օրը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպել էր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Եվս մեկ հանդիպում Ֆրանսիայի դեսպանի հետ էլ ունեցել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Այդ բոլոր հանդիպումները եղել էին վերջին մեկ շաբաթում, սակայն մինչ այդ էլ Սերգեյ Կոպիրկինն ամենաակտիվներից էր եղել, և անգամ կան մարդիկ, ում հետ նա այս ընթացքում արդեն երկու անգամ է հանդիպել. նրանց թվում է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Ընդ որում, ՌԴ դեսպանն ակտիվ էր նաև պատերազմից հետո, իսկ մյուս դեսպաններն ակտիվացան միայն այս տարի: Այսպիսով, 44-օրյա պատերազմից հետո Կովկասի տարածաշրջանում ակնհայտորեն ակտիվություն է ցուցաբերում Ռուսաստանը, և դեսպաններից ամենաակտիվն այդ հարցով հենց Կոպիրկինն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});