Friday, 29 03 2024
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath

Հանդիպում ԱՆ-ում՝ կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը քննարկելու նպատակով

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված՝ համաճարակային իրավիճակը քննարկելու, որոշակի սահմանափակումներ վերանայելու նպատակով առողջապահության նախարարությունում կայացել է հանդիպում՝ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի, Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանի, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների մասնակցությամբ:

Անդրադարձ է կատարվել սանիտարական և համաճարակային բոլոր այն պահանջներին, որոնցով կարգավորվում են հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների աշխատանքները կորոնավիրուսային հիվանդության պայմաններում:

Լենա Նանուշյանը նշել է, որ հաշվի առնելով հանրապետությունում առկա համաճարակաբանական կայուն իրավիճակը, վերանայվել են որոշակի սահմանափակումներ, «Կորոնավիրուսային հիվանդությամբ (Covid-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, այդուհանդերձ, չպետք է թուլացնել զգոնությունը և պատրաստ լինել հնարավոր հաջորդ ալիքին:

Մասնագետները բարձրացրել են դպրոցների, մանկապարտեզների, այլ ուսումնական հաստատությունների սահմանափակումների վերաբերյալ մի շարք հարցեր, նախադպրոցական խմբերին առնչվող փոփոխություններ, ինչպես նաև խոսել են համաճարակային կանոնների պահպանման, վերահսկման առանցքային խնդիրների շուրջ, առաջարկել դրանց լուծման հնարավոր տարբերակներ` միևնույն ժամանակ, առաջնահերթությունը տալով հանրային առողջության պահպանմանը:

Լենա Նանուշյանը կարևորել է կրթության դերն ու նշանակությունը և ընդգծել, որ մի շարք երկրներում նորից վերադարձել են նախկին սահմանափակումներին, վերաբացել կարանտինային հյուրանոցներն ու լրացուցիչ խստացումներ սահմանել:

«Մենք հասկանում և ուզում ենք վերադառնալ մեր բնականոն կյանքին, սակայն պետք է հաշվի առնել այն բոլոր վտանգները, որ կարող է նոր մուտացիոն ձևերի ալիք առաջացնել, ինչը շատ մտահոգիչ է: Ուստի, պետք է զգուշավորությամբ փորձենք մոտենալ ցանկացած հարցի, թույլ չտալ, որ դեպքերը լինեն անկառավարելի, քանի որ առողջապահական համակարգն ի վիճակի չի լինի տրամադրելու այն ծառայությունները, որոնք անհրաժեշտ են մարդկանց կյանքերը փրկելու համար»,- նշել է Լենա Նանուշյանը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկել սահմանափակումների վերանայմանը միտված բոլոր հնարավոր տարբերակներն ու առաջարկները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում