Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Իրանի արտգործնախարարի երևանյան խորհրդավոր հայտարարությունները

«Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևորում է բոլոր երկրների տարածքային ամբողջականության պահպանումը և հարգում ու հետևում է, որպեսզի բոլոր ժողովուրդների կրոններն ու իրավունքները միշտ պաշտպանված լինեն։ Մեր կարմիր գիծը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն է, որը մենք հստակորեն ասել ենք»,- Երևանում հունվարի 27-ին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը: Նա ռեգիոնալ այցով եղել է Բաքվում, Մոսկվայում, Երևանում, լինելու է Թբիլիսիում և Անկարայում: Զարիֆի հայտարարությունը բավականին տարօրինակ է: Մի կողմից այն հասկանալիորեն վերաբերում է թերևս Մեղրիին և դրա հանդեպ թուրք-ադրբեջանական հավակնությանը, մյուս կողմից՝ Իրանն այդ հայտարարությամբ փաստորեն վերահաստատում է այն, որ հավանության է արժանացրել Արցախի դեմ ադրբեջանական օկուպացիան, մինչև «կարմիր գիծ»: Վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը նա հայտարարել է, որ մենք ունենք ընդհանուր ռեգիոնալ մտահոգություններ:

Դրանք վերաբերում են հենց «կարմիր գծի՞ն», թե՞ պատերազմի հետևանքով ռեգիոնում հաստատված ահաբեկիչներին, որոնք թուրքական վերահսկողությամբ մի կողմից Հայաստանի հարավային, մյուս կողմից՝ Իրանի հյուսիսային սահմանին են, դժվար է ասել: Զարիֆի ռեգիոնալ այցն ու հայտարարությունները բավականին հակասական և խորհրդավոր են, ինչը բխում է, իհարկե, Իրանի բարդ վիճակից: Ընդհանուր մտահոգություն իսկապես կա, որովհետև Իրանը Արցախի դեմ պատերազմի, իհարկե, առանցքային թիրախներից մեկն էր, ինչի դեմ Թեհրանը անկարող եղավ անել որևէ բան: Իրանի հյուսիսային սահմանին հարող գոտին հայկական վստահելի վերահսկողությունից անցավ թուրք-ահաբեկչական վերահսկողության տակ, ինչը Իրանին, մեղմ ասած, չի կարող ներշնչել վստահություն: Ռեգիոնալ խաղաղության համաձայնությունների իրանական ջանքը, անկասկած, բավարար չէ անվտանգային երաշխիք լինելու համար, բայց գնացքն արդեն գնացել է: Ինչպես Հայաստանին, այնպես էլ Իրանին, թերևս, ավելի շատ մնում է սպասել, թե ինչպիսի ռեգիոնալ քաղաքականություն է որդեգրելու ամերիկյան նոր վարչակազմը: Իհարկե, մի կողմից սպասել, մյուս կողմից աշխատել այդ քաղաքականության շահեկան տոնայնություն և տրամաբանություն ձևավորելու ուղղությամբ: Այդ իմաստով, Հայաստանն Իրանի համար կարող է լինել այդ աշխատանքի խողովակներից մեկը, և Իրանի արտգործնախարարի Հայաստան այցը, թերևս, այդ տեսանկյունից ամենաառանցքայինն է ռեգիոնալ այցի շրջանակում, համենայնդեպս, իրերի հետպատերազմական դրության պայմաններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում